▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճտերով, թե առանց ճտերի, թեժ աշնանով, թե ոչ, մեկ է՝ նույնն եք բոլորդ…

Որոշել եմ առայժմ քաղաքական թեմաներով գրառում չկատարել: Անիմաստ է… Նախ` քաղաքական կյանքի  «կարկառուն» դեմքերը հանգստանում են էկզոտիկ լողափերում: Հանգստանում են, որ իբր աշնանը «զամորսկի» ճտեր հանեն: Հետո էլ հետաքրքրություն չկա, ու չկա առաջվա էնտուզիազմը…
Վարդգես Գասպարին այլևս չի պառկում աջ ու ջախ, պատճառաբանելով, որ փողոցները կեղտոտ են: Զարուհին օվկիանոսից այն կողմ վերապատրաստվելով` սպասում է բոսսերի հրահանգին, աշնան թեժությանն ու աշնան ճտերին: Ստյոպա Սաֆարյանն ինքնամաքրման, ժառանգական գեների ստուգման գործընթացի մեջ է, Րաֆֆին շփոթված: ՀԱԿ-իստները իհարկե դանդաղ, բայց հիմնավոր բարգավաճում են բառիս բուն իմաստով, իսկ դաշնակները կորցրել են հին ընկերներին ու ոչ մի կերպ չեն գտնում…
Դե իսկ «Օրինաց երկիրը» խաղալիք ատրճանակներով ընդդիմադիր-ընդդիմադիր է խաղում, թրծվելով ուսանողների հետ տեղային բնույթի մարտերում: ԲՀԿ-ն էլ առայժմ տրակտոր է քշում, «կարտոլ» բաժանում և սպասում, որ թագավորը հանգստից գա, իր թագավորական խոսքն ասի…
Ո՞վ մնաց...Կարծես ոչ ոք…Հա’, կոմկուսը…Դե սրանք էլ արդեն հիմնավոր Հայաստանի պատմության թանգարանի էքսպոնատ են դարձել, իսկ Հնչակյանները այլևս հնչյուն չեն կարողանում արտաբերել…ՀՀԿ-ն էլ դաշտերում է`բերքահավաքի, գյուղացիների ձմերուկներն է հաշվում կամ էլ սահմաններում կամուֆլյաժով նկարվում:
Հա’, քիչ էր մնում մեր հանրապետության քաղաքական կյանքի խորհրդանշին մոռանայի` Հայրիկյանին: Հայրիկյանն էլ այս վերջին տարիներին այնքան տարօրինակ պատմությունների մեջ ընկավ ու այնքան հակասական պահեց իրեն, որ սկսեցին շատ-շատերը նրա մայրիկյանը հիշել…
Մի խոսքով`ճտերով, թե առանց ճտերի, թեժ աշնանով, թե ոչ` մեկ է նույնն եք բոլորդ, նույն սանդի կտավը ու ժաղովուրդն արդեն բոլորիդ լավ էլ ճանաչում է…
Այնպես, որ ռուսները մի լավ խոսք ունեին է, այ դրանից…

Ռոբերտ Մելքոնյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին