▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում կանցկացվի գարեջրի փառատոն

Անկացման օրը՝ օգոստոստի 22

Անցկացման վայրը՝ Կարապի լճի շրջակայք

Միջոցառման սկիզբ՝ 18։00

Միջոցառման ավարտ՝ 23։00

Միջոցառման տևողությունը՝ 5 ժամ

Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ 2014» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում առաջին անգամ կազմակերպում է Երևանի Գարեջրի փառատոն։

Միջոցառման նպատակը՝

Հանրությանը ներկայացնել և ծանոթացնել հայկական գարեջրի առանձնահատկություններին, ինչպես նաև մեկ հարթակի ներքո համախմբել հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին։

Երևան քաղաքում զարգացնել փառատոնային զբոսաշրջությունը։

Միջոցառմանը մասնակցում են՝

«Երևանի գարեջրի» գործարանը /Կիլիկիա ապրանքանիշով/, Գյումրի և Ալեքսանդրապոլ գործարանները, Սևանի գարեջրի գործարանը, «Բեռլիներ» ընկերությունը,  «Beer Academia» փաբ–գարեջրի լաբորատորիան, «Յանկի» փաբը, «Riders» փաբը, «Պեպսի» ընկերություն /«Լեյս» չիփսերի ապրանքանիշով/, «Karloff» գարեջրատունը, Խեցգետնակերների ֆեդերացիա, Գարեջուր սիրողների ֆեդերացիան։

Փառատոնային երեկոն կուղեկցվի համերգային հագեցած ծրագրով ու բազում անակնկալներով /կենդանի հնչողությամբ հանդես կգա «Alexandrapol» բենդը/։

Միասի՛ն վայելենք երևանյան ամառային երեկոն ու հայկական գարեջուրը։ 

 Փառատոնի էջը ֆեյսբուքում

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին