▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

28 ջրավազաններում բուծել են թառափ և ծիածանափայլ իշխան

Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ: Այդ միջոցառումների շրջանակում Օպերատիվ հետախուզության վարչության Արտաշատի բաժինը վերջերս բավականին ուշագրավ դեպք է բացահայտել Արարատի մարզում. բաժնի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մասիս քաղաքում ապօրինի ձկնաբուծությամբ են զբաղվել, ընդ որում, անօրինական ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվել է 28 ջրավազանների միջոցով, որտեղ բուծել են թառափ և ծիածանափայլ իշխան: Փաստի առթիվ նյութերն ուղարկվել են Ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն:

Ընդհանուր առմամբ, 2014 թվականի առաջին կիսամյակում ՕՀՎ Արտաշատի բաժնի  օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հայտնաբերվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 38 դեպք, արդյունքում արձանագրվել է պետական բյուջե վճարման ենթակա շուրջ 8 միլիոն դրամ: Արձանագրված ապօրինի ձեռնարկատիրական դեպքերը գերակշռող են սպասարկման, արտադրության և առևտրի ոլորտներում:

 

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին