▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ անել, եթե տարածքում չկան փրկարարներ

Սևանա լճում 2014թ.-ի ընթացքում ջրահեղձ է եղել 4 մարդ, իսկ նախորդ տարի՝ 5 մարդ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, ավագ լեյտենանտ Արմեն Ճզմաչյանը և զգուշացրել` ջուրը չմտնել ոչ սթափ վիճակում և չափից ավելի սնունդ օգտագործելուց հետո, չցատկել ջրային տրանսպորտից:

«Խորհուրդ եմ տալիս բոլորին լողալ հանրային տարածքներում, որտեղ շուրջօրյա ռեժիմով աշխատանքներ են իրականացնում ԱԻՆ փրկարարները»,- ասել է նա:

Իսկ, եթե տարածքում չկան փրկարարներ, բանախոսի տեղեկացմամբ` անհրաժեշտ է զանգահարել 911 և տվյալ տարածքին ամենամոտ գտնվող ջոկատը արագ կհասնի դեպքի վայր:

«Եթե լողալ գիտեք, ապա  խեղդվողին մոտեցեք թիկունքից և փորձեք նրան ջրից հանել, դիմացից չի կարելի մոտենալ, որովհետև նա ձեռքերով կարող է վնասել փրկողին: Իսկ եթե լավ լողալ չգիտեք, ավելի լավ է ջուր չմտնեք, որ հանկարծ երկու զոհ չլինի»,-նշել է նա:

Սևանա լճում 2014թ-ի ընթացքում ջրահեղձ է եղել 4 մարդ, իսկ նախորդ տարի՝ 5 մարդ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, ավագ լեյտենանտ Արմեն Ճզմաչյանը և զգուշացրեց Սևանում հանգստացողներին, ջուրը չմտնել ոչ սթափ վիճակում և չափից ավելի սնունդ օգտագործելուց հետո, չցատկել ջրային տրանսպորտից:
«Այս տարի խեղդվածներից մեկը ջրում սրտի կաթված է ստացել, մյուսը՝ ցատկել է մոտորանավակի վրայից ու չի կարողացել դուրս գալ ջրից, երրորդը՝ չվերահսկվող տարածքում երկու մետր խորության վրա է խեղդվել և այլն: Եթե նախորդ տարի մեր փրկարար ջոկատի ուժերով փրկվել է 22 մարդ, ապա այս տարի՝ 23: Խորհուրդ եմ տալիս բոլորին լողալ հանրային տարածքներում, որտեղ շուրջօրյա ռեժիմով աշխատանքներ են իրականացնում ԱԻՆ փրկարարները»,- ասաց նա:
Արմեն Ճզմաչյանը նշեց, որ ԱԻՆ փրկարարների թիվը Սևանում 38-ն է: Հարցին, թե հնարավոր չէ ամբողջ Սևանի տարածն ապահովել փրկարարներով, որպեսզի ջրահեղձումը բացառվի, բացատրեց, որ ԱԻՆ-ը դեռևս չի կարող այդքան մեծ քանակությամբ աշխատողներ ուղարկել Սևան:
«Մեր կողմից հսկվող տարածքներում ոչ նախորդ տարի, ոչ էլ՝ այս, խեղդվող չի եղել, հիմնականում խեղդվում են այլ տարածքներում: Իսկ մասնավոր տարածքներում փրկարարի առկայությունը պետք է վերահսկի «Սևան» ազգային պարկը: Մենք այդ տարածքներում որևէ գործառույթ չունեն, իհարկե ահազանգերի դեպքում արձագանքում ենք»,- ասաց նա:
Հարցին, թե ինչ անել, երբ տարածքում չկան փրկարարներ, և ինչ-որ մեկը ջրահեղձ է լինում, պատասխանեց. «Պետք է զանգել 911 և տվյալ տարածքին ամենամոտ գտնվող ջոկատը արագ կհասնի դեպքի վայր: Եթե լողալ գիտեք խեղդվողին մոտեցեք թիկունքից և փորձեք նրան ջրից հանել, դիմացից չի կարելի մոտենալ, որովհետև նա ձեռքերով կարող է վնասել փրկողին: Իսկ եթե լավ լողալ չգիտեք, ավելի լավ է ջուր չմտնեք, որ հանկարծ երկու զոհ չլինի»:
ԱԻՆ աշխատողը նաև զգուշացրեց Սևանա լճում հանգստացողներին՝ չանցնել տեղադրված լողանշանները, խուսափել արագընթաց ջրային տրանսպորտի միջոցներից:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին