▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամոթ քեզ, որ թույլ ես տվել Հայրենիքդ այս օրին հասնի

Սիրիահայերից իհարկե ոչ բոլորից հաճախ եմ լսում «պատերազմն ավարտվի, պիտի գնամ, սա երկիր չի»:
Հարգելիս եթե սա երկիր չի, կարող ես «փասափուսետ» հավաքել և հեռանալ քեզ համար ավելի երկիր գտնելու:
Իսկ «սա երկիր չի» ասելուց առաջ մտածիր, թե ինչու է դա այդպես, դրա մեջ քո մեղքն ավելի մեծ է, քանի որ դու, այս երկրի զավակը լինելով, անտեր ես թողել նրան և հեռացել, ուրիշ երկրում բիզնեսով ես զբաղվում, ուրիշ երկրի տնտեսությունն ես զարգացնում, իսկ հիմա, երբ օտար երկիրը թքած ունի քեզ վրա, քո մայր երկիրը գրկաբաց ընդունել է քեզ, ընդունել է այնպես, ինչպես կարող է, չէ որ դու էլ անթերի չես, դու ժամանակին ավելի վատ ես վարվել նրա հետ, և այսքանից հետո դու կրկին նրան մենա՞կ ես թողնում:
Անշնորհակալ մի եղիր Հայրենիքիդ նկատմամբ, ծաղկեցրու, շենացրու այն. միայն քո ներկայությունը արդեն մեծ բան է, իսկ եթե «սա երկիր չէ», ամոթ քեզ, որ թույլ ես տվել Հայրենիքդ այս օրին հասնի:

 

Գևորգ Գարդմանցի Գյուլումյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին