▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայծակը վնասել է Բերդի ուսումնարանի դուռը.aravot.am

aravot.am-ը գրում է. Բերդ քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող, կոչումով շարքային, 1980թ.  ծնված Կայծակ Բադալյանը  2014թ.  ապրիլի 9-ին, ժամը 11-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքների ազդեցության տակ, գնացել է Բերդի պետական արհեստագործական ուսումնարան,  այդ  ուսումնական հաստատության աշխատակցի կողմից իր եղբոր հետ կոպիտ խոսելու պատճառով, հասարակության նկատմամբ դրսեւորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, կոպտորեն խախտել է  հասարակական կարգը եւ, շուրջ 40 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ տալով ուսումնարանի աշխատակիցների հասցեին, խաթարել է ուսումնարանի բնականոն աշխատանքը, որը զուգորդվել է ուսումնարանի դուռը վնասելով:  Կ.  Բադալյանի  նկատմամբ քրեական գործ է  հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով («Խուլիգանությունը, որը զուգորդվել է  անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով»):  Կ. Բադալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին