▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարար Աշոտյանը օգնեց

Սեպտեմբերի մեկին ընդառաջ մի լուսավոր պատմություն եմ ուզում ներկայացնել: Փաստաբանների պալատում իրականացվող բարեգործական ծրագրերից մեկի շրջանակում ծանոթացա «Մայր Թերեզայի քույրերի» անվան բարեգործական կենտրոնի հնդիկ միանձնուհիներից մեկի: Նա ինձ խնդրեց օգնել մի անապահով աղջնակի ուսման հարցում: Առաջարկեցի փոխանցել իմ հեռախոսի համարը, որ փորձեմ օգնել:Մի քանի օր հեռախոսիս անընդհատ զանգեր էի ստանում: Միանձնուհին համարս փոխանցել էր բոլորին, ում ճանաչում էր Երևանում :

Դե ես էլ ոչ տարա, ոչ բերեցի շատ թափանցիկ ձևով (չեմ ասի ոնց) կապ հաստատեցի Նախարար Արմեն Աշոտյանի հետ:
Արդյունքում՝ երկու քույրեր մի բազմազավակ ընտանիքից (ութ երեխաներ,հայրը ազատամարտիկ), մի տղա մեկ այլ բազմազավակ ընտանիքից (յոթ երեխաներ), մի աղջնակ հաշմանդամ ծնողներով ընտանիքից կսովորեն անվճար հիմունքներով:
Շատ լավ բան եղավ:
 

 

Զինավոր Մեղրյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին