▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեպտեմբերի 1-ը գալիս է. մարդիկ մտածում են կոմունալ մուծե՞ն, հաց ուտե՞ն, թե՞ պատրաստվեն դպրոցին

Այսօր այնքան է դժվարացել կյանքը ՀՀ-ում, որ ընտանիքի հայրը ստիպված է 3 աշխատանքը փնտրել, որպեսզի իր երեխաներին հասցնի իրենց նպատակին: Ու Աստված գիտի թե որտեղ ա հասցնում քնել: 

Շատ բարդ է այս մեկ ամիսը: Ինչպես նաև մոտենում են բուհերի վարձավճարների օրերը: Պատկերացնում եք մի ընտանիք, ով ունի 3 ուսանող երեխա: Իրոք ահավոր է: 
Այս ամենը պետք է լավ տեսնեն ուսանողները, թե իրենց ծնողները ինչպես են աշխատում այդ ամենը վճարելու համար: Ու պետք է ձգտեն լավ մասնագետ դառնալ: Ոչ թե գնան ծխախոտ ծխեն պատերի տակ, անունն էլ դնեն սովորում ենք ԵՊՀ-ում ենթադրենք:

Ծնողներ ձեզ համբերություն

Մարիամ Սմբատյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին