▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավութօղլուի՝ նոր մանիֆեստի հետ հույսեր կապելը առնվազն ցնդաբանություն է


Մամուլում կարդացի “Հայկական հարցը գլխավոր տեղում է Դավութօղլուի նոր մանիֆեստում” վերնագրով տեղեկատվական բնույթի մի գրառում, որը անկեղծ ասած նյարդայնացրեց ինձ: Գրառումը կազմողը երևի վերնագիրը այդքան էլ հաջող չի ընտրել, քանի որ առաջին հայացքից այն հուսադրող է, բայց երբ կարդում ես բուն նյութը հասկանում ես, որ թուրքերը ոնց ''CONSTANT'' եղել են, այդպես էլ կան, նրանց ոչ մի մանիֆեստ չի կարող ճիշտ ուղու վրա կանգնեցնել: Ահա թե ինչ է հայտարարել վերջինս` մանիֆեստի կետերի պարզաբանման ժամանակ` «2001 թվականից երբ ասում ենք արտաքին քաղաքականություն՝ հասկանում ենք արտաքին հարաբերություններ: Թուրքիայի ամբողջ արտաքին քաղաքական օրակարգը կազմված է Հայկական հարցից եւ Կիպրոսի հարցից: Երբեք չենք հրաժարվելու մեր հիմնական սկզբունքներից: Երբ այս բարձրաստիճան թուրքը խոսում է սկզբունքների մասին, ինչպես մեր տատիկներն էին ասում '' եփած հավի ծիծաղն է գալիս'': Ի՞նչ սկզբունք, թուրքը ինչպես կարող է սկզբունք ունենալ, չէ՞ որ նրանք սովորական վայրագներ են, որոնք ո’չ խիղճ ունեն, ո’չ էլ պատկերացնում են, թե ինչ է իրենից ներկայացնում մարդասիրություն հասկացողությունը: Տականքները 1,5 մլն հայ են կոտորել, բայց նույնիսկ չեն բարեհաճում ընդունել, որ դա ''մաքուր ջրի'' ցեղասպանություն է: Սկզբունք ունեցող ազգը նախ և առաջ պետք է մաքուր լինի իր խղճի առջև: Մոտենում է ցեղասպանության 100-ամյակը, բայց, ինչպես տեսնում ենք ,թուրքերը, մեղմ ասած, '' թքած '' ունեն այդ փաստի վրա, միգուցե մեր վերցրած մարտավարությո՞ւնն է սխալ: Միգուցե, բայց, այսպես թողնել չի կարելի…

Կարեն Թումանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին