▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կարողանում չգրել Զարուհի Փոստանջյանի մասին…

Ժողովուրդ չեմ կարողանում չգրել Զարուհի Փոստանջյանի մասին` դե շատ ենք կապվել, շփվել ենք հանրահավաքներում, երթերում, ցույցերում և նույնիսկ պառկացույցերում…
Հիմա կարոտախտը խեղդում է, չեմ կարող չհիշել և չխոսել Զառոչկայի մասին:
Ինչպես գիտեք Զ.Փոստանջյանը մասնավոր ուղևորության էր և Միացյալ Նահանգներում մասնակցում էր դասընթացների: Վերադառնալով նա բնականաբար ստացել է կես տարվա աշխատավարձը, որի իրավունքն օրենքով նա չուներ: Հիմա բացատրեք ինձ, թե ինչու պիտի մենք` հարկատուներս, սեփական գրպանից աշխատավարձ վճարենք չաշխատող, ամերիկաներում կրթություն ստացող պատգամավորին...Ինչու՞...
Զարուհին մշտապես գոռում- գոչումով խոսում է ազնվությունից, օրենքից, օրենքի գերակայությունից, կարգ ու կանոնից: Այդ դեպքում ու՞ր մնաց նրա սկզբունքայնությունը...Չէ որ ինքն է բազմիցս մեղադրել չինովնիկներին պետական միջոցները մսխելու, աննպատակային ծախսեր կատարելու համար: Եվ իհարկե ճիշտ է արել, համաձայն եմ…
Սակայն նա մշտապես խոսում էր, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, որ ոչ մեկն իրավունք չունի շրջանցել օրենքը: Իսկ հիմա ստացվում է, որ քաղաքացիների իրավահավասարության մասին սահմանադրական պահանջն իրեն չի՞ վերաբերում...
Լավ չի Զարուհի, լավ չի…Ստիպված պառկացույց ենք անելու…

Ռոբերտ Մելքոնյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին