▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծրուն Հովհաննիսյանը «սառցե լոգանքի» փոխարեն գումար կփոխանցի Այգեպարի պատի կառուցման համար

Ես վերջին օրերին մի քանի առաջարկ ստացա մասնակցել մի ակցիայի, որը չգիտես ինչու, կոչվում է մարտահրավեր: Ես այդ բառը հասկանում եմ միայն դասական, ասպետական իմաստով` մասնակցել սառցակալման կամ դրա փոխարեն գումար փոխանցել: Ես կգերադասեմ փոխանցել գումար, բայց ոչ թե այդ հիվանդության բուժման համար, որին գումարների փոխանցման պակաս չի լինիհաստատ` հաշվի առնելով համաշխարհային մեծությունների մասնակցությունը: Ես այդ գումարը կփոխանցեմ Տավուշի մարզի Այգեպար գյուղում կառուցվող պատի շինարարությանը` դպրոցականների կյանքը փրկելու համար: Եվ իմ կողմից էլ կոչ եմ անում, որ շատերը դա անեն: Նաեւ այդ մարզի շատ երեխաների համար համապատասխան գրենական պիտույքներ, հագուստ ու այլ տիպի օգնություն կազմակերպեն, որի կարիքը կա:

Արծրուն Հովհաննիսյան

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ևս  հրաժարվել է սառցե լոգանքից և նշել, որ գումար  է տրամադրելու Այգեպարի միջնակարգ դպրոցի անվտանգության համար նախատեսվող պատի կառուցմանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին