▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգուշացեք Ռուսգազարդի կրիմինալից

Ռուսգազարդի կրիմինալին երևի ծանոթ չեք։

Զգուշացնում եմ։

Զգուշացեք։ 
Ուրեմն եթե Օգոստոսին գնաք արձակուրդ, հետո գաք ու պարզվի, որ ձեր գազի հաշվիչը չի աշխատում, ուրեմն ձեզ ու ձեր նման շատերին գցել են ծուղակը։ Հաշվիչի ստուգում, սխալմունք հայտնաբերել վերահաշվարկ ու ԾՈՒՂԱԿԸ՝ համաձայն բանաձևի, ձեզնից գանձելու են Ձմռան ամիսներին հաշվարկված միջին օրական ծախս։ Այ սենց պատուհաս, ու այս կրիմինալի մասնակիցն է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը։ Բանաձևում ուղղակի նշել են առավելագույն հնարավոր ծախսը, դե գնա ու բացատրի, որ ամռանը հնարավոր չէ այդքան գազ սպառել։ Ու ու՞մ շահերն է պաշտպանում Հանրային ծառայության հանձնաժողովը։ Ամեն դեպքում ոչ հանրության ու ոչ էլ սպառողների։ Այս խայտառակությունը շտապ շտկել է պետք։ Ու այնպես, որ նախկինում գանձված գումարները վերահաշվարվեն, քանի որ սա կազմակերպած դիտավորյալ գործընթաց է։

 

Աշոտ Խուրշուդյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին