▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով ինչ գնի ուզի` տալիս եմ.Ձեռքի այս աշխատանքները չեն գտնում գնորդին

 

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն գյուղում է գտնվում Օձունի Ս. Աստվածածին եկեղեցին, որն այլ կերպ անվանվում է Խաչգոնդ եկեղեցի:Եկեղեցու առաջացման պատմությունը: Ըստ ավանդության հիմնադրվել է մ.թ. 1-ին դարում՝ Թովմա առաքյալի կողմից, որը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների: Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 6-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում:
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն գյուղում է գտնվում Օձունի Ս. Աստվածածին եկեղեցին, որն այլ կերպ անվանվում է Խաչգոնդ եկեղեցի:Եկեղեցու առաջացման պատմությունը: Ըստ ավանդության հիմնադրվել է մ.թ. 1-ին դարում՝ Թովմա առաքյալի կողմից, որը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների: Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 6-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում:
Ի տարբերություն նմանատիպ հայկական եկեղեցիների, որոնք  քառամույթ են, Օձունի Ս. Աստվածածին եկեղեցին մույթերի երրորդ զույգի շնորհիվ ունի դասական գմբեթավոր բազիլիկներին բնորոշ համաչափություններ:Եկեղեցու պատերին կան վաղքրիստոնեական քանդակագործ. արվեստի արժեքավոր մի շարք պատկերաքանդակներ: 
Եկեղեցու հարևանությամբ 5 տարի էիր ձեռքի աշխատանքները ներկայացնում և վաճառում էր…տատիկից է նայել, սովորել, 6 տարեկանից սկսել է գուլպա գործել, ‘’հետո կամաց-կամաց ստեղծեցի իմ երևակայական աշխարհն ու հմտացած: նայեք, մանկական այս գուլպաների մեջ դու նույնություն չես տեսնի…5 ատչի ա` կանգնում եմ, առնում են, առնում են, չէ չէ: Այս տարի շատ դժգոհ եմ: Գուցե գներն են թանկ հարցին պատասխանում է, թե չէ, ես հարմարվում եմ, ով ինչ գնի ուզի, տալիս եմ, միայն թե թելիս ու աշխատանքիս գինը դուրս գա: Օրինակ ձայնասկավառակը նետում էին, վերցրեցի, գործեցի, ահա, տես ինչ ստացվեց:Ակաջակալ, մատանի: Ցանկացողներ դե չկան գործել սովորղների, եթե ուզեն` կսովորեցնի: Ասենք տիկնիկն առել եմ 400-500 դրամ, թելը 600, ինքնըստինքյան ստացվում է 1000:…տիտանյան անուշ: 14-ամյա Մանուկյան Լարիսան այդպես էլ իր գնորդին չէր գտնում, ի տարբերություն իր մյուս ընկերների, ովքեր հասցրել էին իրենց աշխատանքները վաճառել 3000-5000 դրամով: Խմբակի մասին իմացել է, հաճախել: Հիմնականում դիմանկար է նկարում: Նկարելն ինձ համար հանգստություն է,-ասում է նա: ցանկանում է նկարչուհի դառնալ:

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն գյուղում է գտնվում Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն այլ կերպ անվանվում է Խաչգոնդ եկեղեցի:

Ըստ ավանդության` հիմնադրվել է մ.թ. 1-ին դարում՝ Թովմա առաքյալի կողմից, որը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների: Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 6-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում:

Եկեղեցու պատերին կան վաղ քրիստոնեական քանդակագործական արվեստի արժեքավոր մի շարք պատկերաքանդակներ: 

Եկեղեցու հարևանությամբ 5 տարի է` իր ձեռքի աշխատանքներն է ներկայացնում Անուշ Տիտանյանը.

«Գործել սովորել եմ տատիկից, 6 տարեկանում արդեն գուլպա էի գործում, հետո կամաց-կամաց ստեղծեցի իմ երևակայական աշխարհն ու հմտացա: Օրինակ ձայնասկավառակը նետում էին, վերցրեցի, գործեցի, ահա, տես ինչ ստացվեց: Ականջակալ, մատանի, տիկնիկ` եռագույնով»,-իր աշխատանքները հատ-հատ թվարկելով ցույց է տալիս տիկին Անուշը:

Նրան այս երևակայական աշխարհից երբեմն-երբեմն կտրում է գումարը. ապրանքը չի վաճառվում:

-Գուցե գնե՞րն են թանկ,-հարցնում եմ ես:

«Չէ, ես հարմարվում եմ, ով ինչ գնի ուզի` տալիս եմ, միայն թե թելիս ու աշխատանքիս գինը դուրս գա: Ասենք տիկնիկն առել եմ 400-500 դրամ, թելը 600, ինքնըստինքյան ստացվում է 1000-1500 դրամ»,-մատնացույց անելով եռագույն հագած տիկնիկին` ասում է նա:

Ի տարբերություն տիկին Անուշի` իրենց աշխատանքերը 3000-5000 դրամով կարողանում էին վաճառել ապագա նկարիչները:

-Նկարչությունն հանգստություն է,-զրույցում ասաց 14-ամյա Լարիսան, ով հիմնականում դիմանկար է անում և ուսումն այս ոլորտում շարունակելու նպատակ ունի:

Անի Կարապետյան

 


Կարդացեք նաև` Սերը մնաց, թե՞ չմնաց. Անկեղծ զրույց

                      Ով տերավոր, նա զորավոր

               Հույս ունենք՝ «Օձունի գանձերը» կվերածվի համահայկական տոնի. 3-րդ անգամ կայացավ ամենամյա փառատոնը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին