▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում առաջին դասարան հաճախող երեխաների թիվն աճել է

Ներկայումս ԼՂՀ-ում գործում է 44  մանկապարտեզ, որոնցից 30-ը  պետական է։ Այժմ պատրաստ է Կովսականի  մանկապարտեզի  շենքը, և  ևս 8-9 նախադպրոցական հիմնարկների շենքերի  շինարարության  աշխատանքներն ընթացքի մեջ են, ու  դրանք կարող են մինչև տարվա վերջ իրենց դռները բացել փոքրիկների առջև։
«Արցախպրես»-ի  հաղորդմամբ` այդ մասին երեկ՝ նոր ուսումնական տարվա նախաշեմին, հրավիրած  մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ  կրթության և գիտության նախարար  Սլավա Ասրյանը:
Նախարարի տեղեկատվությամբ՝ անցյալ տարի երկրում նախադպրոցական տարիքի երեխաների  թիվը  770 էր, իսկ այս  տարի Ստեփանակերտի բոլոր դպրոցները  համալրված են այդ տարիքի 920 երեխայով։
Անդրադառնալով առաջին դասարան ընդունվողների թվաքանակին, նա հայտնեց, որ այս տարի այն կհասնի 2400-ի՝  անցյալ տարվա  2250-ի փոխարեն։ «Այս երկու-երեք տարիների թվաճը պայմանավորված է  Արցախյան  Մեծ հարսանիքով»,-ասաց   նախարարը։
ԼՂՀ-ում  ներկայումս գործում են 219 հանրակրթական  ուսումնական հաստատություններ`  շուրջ 21000 աշակերտներով, դպրոցներում աշխատում են  շուրջ 5000  ուսուցիչ և օժանդակ  անձնակազմի 4000 անդամ։ Ձգտում ենք, նշեց նախարարը, որպեսզի  բոլոր  կրթօջախները  գործեն  նորմալ պայմաններում և  իրականացնեն իրենց առջև  դրած  խնդիրները։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին