▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամ կլինենք միասնական և կշահենք, կամ կուտենք իրար և ամեն ինչ կկորցնենք

Կամ կլինենք միասնական և կշահենք, կամ կուտենք իրար և ամեն ինչ կկորցնենք. 3-րդ աշխարհամարտն է գալիս: Իհարկե կարող ենք գլուխներս ջայլամավայել թաքցնել ավազի մեջ ու պնդել, որ չկա ոչ մի աշխարհամարտ, բայց մեր ցանկությունը դեռ իրականություն չի: Ուկրաինա, Սիրիա, Իրաք, կարծում եմ շատերն են վերլուծել այս երկրներում և նրանց գտնված տարածաշրջաններում իրադրությունը և նշել, որ գնալով արյունահեղությունը ավելի է սաստկանում և այդ հրդեհը կարող է պատել ողջ աշխարհը: Մենք Մարս մոլորակի վրա չենք ապրում և անմասն չենք մնա դրանից: Եթե աշխարհը համակվի մեծ հրդեհով,լինենք Հայաստանում, թե արտասահմանում, ստիպված ենք լինելու մասնակիցը լինել աշխարհամարտի: Կամ կլինենք միասնական և մեր երկրի շուրջ և հետագայում շահեկան դիրքում կլինենք,կամ իրար ռուսամետ ու արևմտամետ կասենք, կպառակտվենք ու պատմության լուսանցքում կհայտնվենք: Կարող ենք նաև ուրիշների հայրենիքներում մասնակցել դրան, նրանց հետ կիսել դժվարությունները, լինել հաղթող կամ պարտվող երկրի հետ, իսկ վերջում օտարները վայելեն հաղթանակը, բայց նաև կարող ենք ազգովի դառնալ մեկ բռունցք Հայաստանի համար և այդ ամենի միջով անցնել իրար հետ ՝անցնել մեր տանը և մեր տան գլխին բարձրացնենք հաղթական դրոշ: Մենք ենք ընտրողը:

Տիգրան Մկրտչյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին