▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քառյակ» ֆորմատն այլևս չկա, հետևաբար հօդս է ցնդում նաև նրանց խոստացված թեժ աշունը

 

Ստացվում է, որ «Ժառանգությունը» և ԲՀԿ-ն հակասում են իրենք իրենց, իսկ ՀՅԴ-ն…
Խորհրդարանական քառյակից զատված «Ժառանգությունը», ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը ջանք ու եռանդ չեն խնայում իշխանության նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները տապալելու համար: Բոլորի համար ակնհայտ է, որ այդ բարեփոխումների հիմնական նպատակը իշխանության հավերժացումն է մեկ ուժի ձեռքում, բայց...
Փաստորեն ստացվում է, որ ԲՀԿ-«Ժառանգություն» զույգը ձեռնամուխ է լինում տապալել մի գործընթաց, որի հիմնադիրները, կարելի է ասել, հենց իրենք են /անցած տարի նրանք ԱԺ էին ներկայացրել խորհրդարանական համակարգի անցնելու օրինագիծ/:
Հատկանշական է նաև ՀՅԴ-ի դիրքորոշումն այս հարցի շուրջ. նրանք, կարծես, կողմ են այդ «բարեփոխմանը», այդ պատճառով էլ նոր ֆորմատ` եռյակի հետ չեն: Այնպիսի տպավորություն է, ոնց որ ՀՅԴ-ն հող է նախապատրաստում հավերժական իշխանություն ձեռք բերող ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու և մի քանի նախարարական պորտֆել «քերելու» համար:
Այսքանն ինձ թույլ է տալիս եզրակացնել, որ «Քառյակ» ֆորմատն այլևս չկա, հետևաբար հօդս է ցնդում նաև նրանց խոստացված թեժ աշունը:

Ստացվում է, որ «Ժառանգությունը» և ԲՀԿ-ն հակասում են իրենք իրենց, իսկ ՀՅԴ-ն…Խորհրդարանական քառյակից զատված «Ժառանգությունը», ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը ջանք ու եռանդ չեն խնայում իշխանության նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները տապալելու համար: Բոլորի համար ակնհայտ է, որ այդ բարեփոխումների հիմնական նպատակը իշխանության հավերժացումն է մեկ ուժի ձեռքում, բայց...Փաստորեն ստացվում է, որ ԲՀԿ-«Ժառանգություն» զույգը ձեռնամուխ է լինում տապալել մի գործընթաց, որի հիմնադիրները, կարելի է ասել, հենց իրենք են /անցած տարի նրանք ԱԺ էին ներկայացրել խորհրդարանական համակարգի անցնելու օրինագիծ/: Հատկանշական է նաև ՀՅԴ-ի դիրքորոշումն այս հարցի շուրջ. նրանք, կարծես, կողմ են այդ «բարեփոխմանը», այդ պատճառով էլ նոր ֆորմատ` եռյակի հետ չեն: Այնպիսի տպավորություն է, ոնց որ ՀՅԴ-ն հող է նախապատրաստում հավերժական իշխանություն ձեռք բերող ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու և մի քանի նախարարական պորտֆել «քերելու» համար:Այսքանն ինձ թույլ է տալիս եզրակացնել, որ «Քառյակ» ֆորմատն այլևս չկա, հետևաբար հօդս է ցնդում նաև նրանց խոստացված թեժ աշունը:

Գագիկ Սերոբյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին