▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակն ընկա՞նք, որ Դավիթ Հարությունյանի եղբոր մեքենան թալանել են` բնակիչները բողոքում են. shamshyan.com

 shamshyan.com -ի տեղեկություններով՝ օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը անհայտ անձը կամ անձինք Հալաբյան փողոցի թիվ 6 շենքի բակում թալանել են Vօlkswagen Tuareg մակնիշի 212 ԼԼ 01 համարանիշի ավտոմեքենան՝ նրա վրայից տանելով որոշ ավտոպահեստամասեր:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի հաշվեկշռում, որը գրանցված է Կենտրոն վարչական շրջանի Գրիգոր Քոչար փողոցի թիվ 21 տան հասցեում, իսկ ավտոմեքենան վարել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրը՝ Հայկ Հարությունյանը:

Արդեն մի քանի ժամ է ահազանգեր է ստացվում մի խումբ բնակիչներից, ովքեր հայտնում են, որ Մաշտոցի ոստիկանության աշխատակիցները նշված հանցագործությունը բացահայտելու անվան տակ «տեռորի» են ենթարկում ողջ թաղամասը. ում կասկածում են նշված հանցագործությունը կատարելու մեջ, տանում են քննչական բաժին:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին