▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիրահայ երիտասարդների եռօրյա դասընթացները Ծերովանիում

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) նախաձեռնությամբ և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հովանավորությամբ ու Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ , ընթացիկ տարվա օգոստոս ամսին կազմակերպվեց Վրաստանի հայ համայնքի «Երիտասարդ առաջնորդների վերապատրաստման դասընթաց»: Ծրագրին մասնակցում էին երիտասարդներ մայրաքաղաքիցևՔվեմո Քարթլիի ու Աջարիայի տարբեր հայաբնակ բնակավայրերից: Ծրագիրն իրականացվեց Կաթոլիկական Եկեղեցու Ծերովանի քաղաքամերձ ավանի համալիրում:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները  դասախոսություններ  ունկնդրեցին  եկեղեցական կյանքում երիտասարդության դերի (զեկուցողներ՝ Տեր Մանուկ քահանա Զեյնալյան, Տեր Մովսես քահանա Աշուրյան), Թբիլիսիի հայկական պատմա-մշակութային հուշարձանների (Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիիդիլյան), մարդու իրավունքների (Վիրահայոց Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյան), հայ ժողովրդի պատմության (Թբիլիսիի Ի.Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի դոկտորանտ Դիանա Տեր-Բաղդասարովա) թեմաներով:

Վրաստանի հայ համայնքում ազգային ավանդությունների և մշակույթի տարածմանն էին միտված ժողովրդական երգի ու պարի պարապմունքները, որ բացօթյա անց էին կացվում համալիրում: Ծրագրում ընդգրկված էր նաև երիտասարդության ժամանցը, որն ընթանում էր ուրախ երգի պարի, մարզական խաղերի ու մրցույթների տեսքով:

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին