▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայապահպանության ամենահզոր զենքերից մեկը հայոց լեզուն է

Շնորհավորում եմ Դեր Զորի անապատում՝ավազի վրա հայոց այբուբեն սովորած և հայ մնացած մեր ազգի մանուկների սեպտեմբերի 1-ը: Չգիտեմ ինչու,բայց ամեն սեպտեմբերի 1-ին հիշում եմ դպրոցի ցածր դասարաններից մեկում անցած պատմությունը: Հայ մայրը, երբ սոված, ծարավ, հալածված, բայց հայ մնացած,իր զավակին անապատի ավազի վրա հայերեն տառերն է գրում, որ սովորի, հիշի և հայ մնա: Այդ մայրը գիտակցել ,որ հայապահպանության ամենահզոր զենքերից մեկը հենց հայոց լեզուն և տառերն են հայկական: Չեմ ընդունում հայ ծնողների արդարացումը արտասահմանում, երբ հարցնում ես ինչու երեխադ միայն խոսել գիտի հայերեն,բայց գրել և կարդալ չգիտի/,իսկ նա ասում է,որ մոտակա հայկական դպրոցը հեռու է իր բնակավայրից,կամ մոտակայքում չկա: Հեռո՞ւ է, թող մի քանի տրանսպորտային միջոց փոխի,Չկա՞: Դու տանը սովորեցրու տառերը,թող սխալ գրի,սխալ կարդա, բայց հայերեն գրի և կարդա: Նաև չեմ ընդունում այն սրտհովանք արդարացումները,երբ հարցին,ինչու հայատառ չեն գրում արտասահմանցի մեր բարեկամները սոցցանցերում,ասում են,որ իրենց համակարգիչը,նոութբուքը,կամ պլանշետը հայերեն տառեր չունեն, չունե՞ն ներբեռնեք.

5 րոպեի պատմություն է, ուղակի ասեք, որ դժվար է սովորելը հայատառ գրել, ալարում ենք. լատինատառ գրելը հեշտ է: Ինքս էլ, երբ սկսել եմ հայատառ գրել,մեծ դժվարություն էր.սկզբում շատ դանդաղ էի գրում,երբեմն տառեր էի բաց թողնում,բայց հայատառ էի գրում: Ինչևէ կարելի է բազմաթիվ պատճառներ գտնել երեխային ոչ հայկական կրթություն տալու և ոչ հայատառ գրելու համար,բայց մեկ պատճառն էլ բավական է, որ անես այդ ամենը.ՀԱՅ մնալու ցանկությունը: Երբ կորոշեք ինձ քննադատել և սխալ հանել,մի պահ հիշեք,Դեր Զորում՝ավազի վրա հայերեն գրել-կարդալ սովորեցնող մոր սոցիալական պայմաններն ու վիճակը,ապա ձեր իրականության հետ համեմատեք,նոր ասեք,որ սխալ եմ:

Տիգրան Մկրտչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին