▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարգացման հայկական բանկում աշխատակիցներին ստիպում են հե՞տ վերցնել «Կուտակային»-ից հրաժարվելու դիմումները

Մեր ունեցած տեղեկություններով Զարգացման հայկական բանկում աշխատակիցներին ստիպում են հետ վերցնել Կուտակային կենսաթոշակից հրաժարվելու դիմումները` սպառնալով ազատել աշխատանքից:

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Զարգացման Հայկական Բանկի Վարչության նախագահի տեղակալ Տիգրան Բադանյանը հերքեց տեղեկատվությունը` նշելով, որ նման բան չկա, այս ամենը ասեկոսե է.

«Ընդհակառակը, կան մարդիկ, որոնք հրաժարվել են և ոչ ոք նրանց աշխատանքից չի ազատել»,-ասաց նա:

Հարցին, թե ավելի շատ հրաժարվողներն են, թե՞ կողմ մարդիկ, Տիգրան Բադանյանը նշեց, որ ստույգ հաշվարկ չկա, բայց, գիտի, որ մոտ երկու տասնյակ մարդիկ հրաժարվել Կուտակային կենսաթոշակից:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին