▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաղաղության, միասնության և համերաշխության երթ

Սիրելի քաղաքացիներ, սույն թվականի սեպտեմբերի 2-ին 18.30-ին հրավիրում ենք Ձեզ Ազատության հրապարակ մասնակցելու  «Խաղաղության, միասնության և համերաշխության»  երթի, որի նպատակն է ցույց տալ արտաքին թշնամուն, որ ՀՀ քաղաքացիները անկախ սեռից, տարիքից և քաղաքական հայացներից միասնական են տարաբնույթ մարտահրավերներին դիմակայելու հարցում: Մենք մեր վրդովմունքի ձայնը կբարձրացնենք նաև Իրաքի հյուսիսում եզդի խաղաղ ժողովրդի տեղահանության և կոտորածի վերաբերյալ: Հայ ազգը իր զորակցությունն ու վշտակցությունը կհայտնի բարեկամ եզդի ժողովրդին:
Երթը նախաձեռնել է «Երիտասարդություն» ՀԿ-ն «Համահայկական բանակ շարժում» ծրագրի շրջանակում, աջակցում են ՀՀ Պաշտպանության նախարարությունն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին