▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարկում ենք մեր գյուղերը,որտեղից էլ թոնրի ծխի հոտ չի գալիս

Մեր գյուղերում վաղուց սկսել են հաց թխել էլեկտրական վառարաններով,իսկ դրան,որպես հետևանք,հաջորդում է թոնիրների անգործության մատնվելը և վերանալը: Սա ոչ միայն ազգային դիմագծի,համ ու հոտի կորուստ է գյուղերի համար,ոչ միայն ինչ-որ քաղցրություն է պակասում գյուղից: Ժամանակին,իրար անիծելիս ասում էին.թոնրիդ ծուխը կտրվի,կամ գյուղի ավերակ դառնալու մասին ասում էին,թունրի ծուխը կտրվեց:

Մեր թոնրի ծուխը բուն և փոխաբերական իմաստներով մենք ենք մեր ձեռքով կտրում.դատարկում ենք մեր գյուղերը,որտեղից էլ թոնրի ծխի հոտ չի գալիս:

 

Տիգրան Մկրտչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին