▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

127-ամյա մեքսիկուհին բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը

Մեքսիկայի բնակչուհի Լեանարդա Լումբրերասը  ոչ պաշտոնապես կրում է երկրագնդի ամենատարեց մարդու տիտղոսը: Օրերս լրացել է նրա 127-ամյակը: Գրել է New York Post-ը:

Մեքսիկուհին պատմել է իր երկարակեցության գաղտնիքը՝  նշելով, որ շատ է սիրում շոկոլադ և երբեք չի հրաժարվում քաղցրեղենից: Որպես երկարակեցության պայման՝  նա նշել է շատ քնելը:   Լեանարդա Լումբրերասը  երբեք ամուսնացած չի եղել:  

Ծնվել է 1887 թվականին՝ Մեքսիկայի խուլ գյուղերից մեկում: Տեսել է երկու համաշխարհային պատերազմ,  1910-1917 թվականների մեքսիկական հեղափողությունը, սառը պատերազմը և մուտք է գործել բարձր տեխնոլոգիաների դարաշրջան:  Թեև երբեք պաշտոնապես չի ամուսնացել, սակայն 5 երեխա է ունեցել: Բոլոր երեխաները և 20 թոռներից մի քանիսը մահացել են: Կրտսեր երեխան մահացել է 2013 թվականին: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին