▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը չպետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը.գրականագետ.a1plus.am

a1plus.am-ը գրում է.Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը ավելի շատ արտաքին էֆեկտ է, եւ գործնական որեւէ նշանակություն չի ունենա. կարծում է գրականագետ Վարդան Դեւրիկյանը։

«Ավելին, դա ինչ-որ մի տեղ լարվածություն կստեղծի, Ադրբեջանում ավելի համախմբման կնպաստի, կմեծացնի առճակատումը։ Համայն հայությունը պարտք ունի պահելու Արցախը, որպեսզի ամեն տարի կարողանանք նշել եւ տոնել Արցախի անկախության օրը»,-հայտնել է գրականագետ Վարդան Դեւրիկյանը։ Սակայն այսօր, նրա խոսքերով, այն վիճակն է ստեղծվել, որ քաղաքական հստակությունները, քաղաքական որոշակիացումները ի վնաս Արցախի եւ ի վնաս մեր ժողովրդի կլինեն։
Գրականագետի խոսքով՝ մենք պետք է վստահ լինենք Արցախի ապագայի հանդեպ։ Նրան հատկապես ոգեւորում է այն հանգամանքը, որ երբ սահմանին իրավիճակը լարվեց, բոլորը մեկ մարդու նման ցանկացան մեկնել ռազմաճակատ։
Միաժամանակ Վարդան Դեւրիկյանը համոզված է՝ պետք է անել այնպես, որ միջազգային հանրությունը ճանաչի ԼՂՀ անկախությունը։

Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը ավելի շատ արտաքին էֆեկտ է, եւ գործնական որեւէ նշանակություն չի ունենա. կարծում է գրականագետ Վարդան Դեւրիկյանը։
«Ավելին, դա ինչ-որ մի տեղ լարվածություն կստեղծի, Ադրբեջանում ավելի համախմբման կնպաստի, կմեծացնի առճակատումը։ Համայն հայությունը պարտք ունի պահելու Արցախը, որպեսզի ամեն տարի կարողանանք նշել եւ տոնել Արցախի անկախության օրը»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց գրականագետ Վարդան Դեւրիկյանը։ Սակայն այսօր, նրա խոսքերով, այն վիճակն է ստեղծվել, որ քաղաքական հստակությունները, քաղաքական որոշակիացումները ի վնաս Արցախի եւ ի վնաս մեր ժողովրդի կլինեն։
Գրականագետի խոսքով՝ մենք պետք է վստահ լինենք Արցախի ապագայի հանդեպ։ Նրան հատկապես ոգեւորում է այն հանգամանքը, որ երբ սահմանին իրավիճակը լարվեց, բոլորը մեկ մարդու նման ցանկացան մեկնել ռազմաճակատ։
Միաժամանակ Վարդան Դեւրիկյանը համոզված է՝ պետք է անել այնպես, որ միջազգային հանրությունը ճանաչի ԼՂՀ անկախությունը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին