▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրու մանկավարժական ինստիտուտում խայտառակ վիճակ է

ASEKOSE.am-ն իր  ընթերցողներից մեկի կողմից  նամակ է ստացել,  որը ներկայացնում ենք առանց խմբագրման ու մեկնաբանության` միաժամանակ նշելով, որ պատրաստ ենք հրապարակել նաև մյուս կողմի կարծիքն ու պարզաբանումը` նամակում արծարծված խնդիրների վերաբերյալ:

«Համաձայն Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում շրջանառվող լուրերի` սույն թվի օգոստոսի 29-ին տեղի է ունեցել նույն ինստիտուտի «Պատմության և իրավագիտության ամբիոն»-ի ընդլայնված նիստ, որին մասնակցել են ինստիտուտի ռեկտորը, երկու պրոռեկտորները, պատմաբանասիրական ֆակուլտետի դեկանը: Նիստը վերաբերել է եղել շուրջ չորս տասնամյակ ԳՊՄԻ-ում աշխատող, 1992 թվականից  առ այսօր ամբիոնի վարիչ աշխատող թոշակառու Ելենա Վարդանյանի աշխատանքային գործունեությանը: Վերջինս երկար ժամանակ չի կատարել բուհի ղեկավարության   հրահանգները, որոնք Ել. Վարդանյանն ուղղակիորեն կա՛մ անտեսել է, կա՛մ կատարել է այն, ինչ ինքն է ցանկացել, կա՛մ էլ չի հասկացել:  Ել. Վարդանյանի սխալները վերաբերում են  դասաբաշխումներում կատարած աղաղակող և կոպիտ սխալներին, որոնք 22 տարի ամբիոնի վարիչ աշխատող անձնավորության համար, մեղմ ասած, աններելի են: Ընդհանրապես բուհի ներսում պարբերաբար կատարվող ուսումնասիրությունները և վերլուծությունները ցույց են տալիս, որ ԳՊՄԻ-ի «Պատմության և իրավագիտության ամբիոն»-ը խիստ թերանում է իր աշխատանքներում` առաջնորդվելով ամբիոնի վարիչի կամայականություններով և ուսումնական գործընթացի չիմացությամբ: Այսպես, ամբիոնում դասընթացները, կուրսային աշխատանքները, պրակտիկաները բաշխվում են ոչ թե դասախոսների մասնագիտական կարողությունները և գիտական հետաքրքրությունների ոլորտները հաշվի առնելով, այլ այս կամ այն դասախոսին «մտերիմ» համարելով կամ դասախոսին լսարանում նվաստացնելու համար: Օրինակ, նոր կամ նորագույն շրջանի պատմության մասնագետը դասավանդում է հին և միջին դարերի պատմությունից որևէ առարկա, ինչից գաղափար չունի: Սակայն Ել. Վարդանյանի կարծիքով, եթե որևէ առարկա դասավանդում են 5 տարուց ավելի, ուրեմն այդ դասախոսն արդեն տվյալ առարկայի մասնագետն է, բայց մոռանում է, որ այդ դասախոսը տարիներ շարունակ դասընթացը սխալ է մատուցում կամ լավագույն դեպքում դուրս չի գալիս դասագրքային գիտելիքի սահմաններից:

Ամբիոնում կան մասնագիտական առարկաներ, որոնք բոլոր կիսամյակներում դասավանդվում են միևնույն դասախոսի կողմից, ինչն այլ բուհերի պարագայում ուղղակի բացառվում է: Բուհում շրջանառվող լուրերի համաձայն` Վարդանյանն իր զոռբայությունը, ուրիշներին շանտաժելը, մարդկանց վարկաբեկելը, ստելը դարձրել է աշխատանքային ոճ, ինչի հաշվին տարիներ շարունակ «բարգավաճել» է իր ընտանիքի հետ: Վարդանյանն իր աշխատանքում և դասախոսների հետհարաբերություններում առաջնուրդվում է բնավորությամբ` «անում եմ այն, ինչ ինքս եմ ցանկանում»: Բուհում միակ ամբիոնն է, որը դեռ չի ավարտել դասաբաշխումը և չի առաջնորդվում բուհի կանոնակարգերով ու ընթացակարգերով:   Վարդանյանը նույնիսկ չի պարապում իր առարկաներից շատերը, քանի որ չի տիրապետում այդ առարկաներին կամ էլ անընդհատ բացակայում է Երևանում գործեր ունենալու պատրվակով: Ամբիոնի նիստին խոսք է հնչել նաև այն մասին, որ նույն ամբիոնում աշխատող Վարդանյանի որդին` մասնագիտությամբ քաղաքագետ և ընկերուհին` մասնագիտությամբ մաթեմատիկ, որն իրեն համարում է խոշոր փիլիսոփա, ինչ գործ ունեն «Պատմության և իրավագիտության ամբիոն»-ում, երբ ինստիտուտում կա «Փիլիսոփայության և հասարակագիտության ամբիոն», երբ ամբիոնի հիմնական դասախոսներն ունեն դրույքաչափի խնդիր: Մայրը որդուն տալիս է այնպիսի առարկաներ, որոնց մասնագետը չէ և չի կարող դասավանդել լսարանում` չունենալով տարրական գիտելիքներ և մանկավարժական հմտություններ: Նրա դասավանդած որոշ առարկաներ պատմագիտական չեն, սակայն մոր պաշտպանությամբ դասավանդում է և ցանկացած ժամանակ էլ դասի չի գալիս: Հաջորդ կամայականությունը վերաբերում է ամբիոնի վարիչի մտերիմ ընկերուհուն` Սիրանուշ Խաչկալյանին, որն ունի մաթեմատիկական կրթություն, սակայն դասավանդում է նեղ պատմագիտական առարկաներ, որոնցից ընդհանրապես տեղյակ չէ: Տանը նյութ կարդալ այս կամ այն թեմայի վերաբերյալ և լսարանում պատմել, չի նշանակում մասնագետ լինել:  Նիստին խստագույնս քննադատվում է նաև Ել. Վարդանյանի պատճառով ամբիոնում ստեղծված բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը, քանի որ ամբիոնի վարիչն անձնական հաշիվներ է պարզում որոշ դասախոսների հետ, որոնք համարձակություն են ունեցել հրապարակավ մատնանշելու Վարդանյանի սխալները, բացթողումները և ամենազոր լինելու ցավագին համոզմունքը: Վարդանյանի թեթև ձեռքով ամբիոնը բաժանվել է յուրայինների և թշնամիների և, փոխանակ վերացնելու ամբիոնում տիրող գաղջ մթնոլորոտը, ընդհակառակը, զբաղվում է խառնակությամբ և բամբասանքներով` անտեսելով իր աշխատանքային պարտականությունները: Իհարկե, եթե դասախոսը նայում է Վարդանյանի «մեծազոր» ձեռքին, որպեսզի ժամեր ստանա, կհամաձայնի (բայց չի հավատա) նրա ցանկացած խոսքին:    Մի քանի ուսանողների հետ խոսակցությունում հայտնի դարձավ, որ տասնամյակներ շարունակ ինստիտուտում աշխատող Վարդանյանը չունի նաև մանկավարժական հմտություններ ուսանողների հետ աշխատելու, շփվելու հարցում և խանգարում է ամբիոնի լավագույն շրջանավարտներին կրթական երրորդ աստիճանում սովորելու հարցում: Ուսանողներն ասացին, որ Վարդանյանի հետ շփումն անմիջականորեն կապված է տվյալ օրը, տվյալ ժամին, տվյալ պահին նրա տրամադրությունից:  Բայց սա չի խանգարում, որ Վարդանյանն իրեն համարի ամբիոնում աշխատող որոշ դասախոսների կայացման գործի խոշորագույն երախտավորը` մոռանալով, թե որքան ծանր է տանում այս կամ այն դասախոսի մասնագիտական հաջողությունը:  Ամբիոնում կատարված ստուգումները ցույց են տալիս, որ ամբիոնը գտնվում է լճացած վիճակում, չի պատկերացնում իր առաքելությունը, չի կարողանում զարգացնել գիտական որևէ ուղղություն, որովհետև Վարդանյանը գիտությունից շատ հեռու է և գիտության արժեքն էլ չի հասկանում: Վարդանյանը շատ հանգիստ, առանց հիմնավորման կարող է պատմության մասնագետին տալ պրակտիկայի ղեկավարում իրավագիտության տարբեր առարկաներից և այլն:                                                                                                     Ել. Վարդանյանը հայտարարում է, որ ինստիտուտում ինքն անձեռնմխելի է, ոչ ոք չի կարող նրան ուղղություն տալ. վերջին տարիներին էլ Երևանում ձեռք է բերել զորեղ հովանավորներ: Վարդանյանը նաև հանրային խորհրդի անդամ է, հանձնաժողովի նախագահ, ինչը նրան (գոնե իր կարծիքով) լրացուցիչ ազդեցության լծակներ է տալիս` իր կամայականությունները շարունակելու համար»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին