▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը Մամիկոն Խոջոյանի նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5 հոդված է խախտել

pastinfo.am-ի փոխանցմամբ` Ադրբեջանի կողմից գերեվարված և խոշտանգումների ենթարկված Մամիկոն Խոջոյանի զավակները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վիճարկում են այդ երկրի իշխանությունների կողմից իրենց հոր նկատմամբ թույլ տված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միանգամից 5 խախտում:

«Դիմողների կողմից վիճարկվում է ՄԻԵԿ 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգումների, անմարդկային եւ նսեմացնող վերաբերմունքի արգելք), 5-րդ (անձնական ազատության եւ անվտանգության իրավունք), 13-րդ (ՄԻԵԿ նախատեսված իրավունքների խախտման դեմ արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունք) եւ 14-րդ (խտրականության արգելք) հոդվածներով նախատեսված խախտումները»,- «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Վահե Գրիգորյանը:

Նա, ի դեպ, ՄԻԵԴ- ում ներկայացնելու է Խոջոյանի զավակներին` «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի կողմից:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Ադրբեջանի կողմից գերեվարված և խոշտանգումների ենթարկված Մամիկոն Խոջոյանի զավակները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վիճարկում են այդ երկրի իշխանությունների խողմից իրենց հոր նկատմամբ թույլ տված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միանգամից 5 խախտում:
«Դիմողների կողմից վիճարկվում է ՄԻԵԿ 2-րդ (կյանքի իրավունք), 3-րդ (խոշտանգումների, անմարդկային եւ նսեմացնող վերաբերմունքի արգելք), 5-րդ (անձնական ազատության եւ անվտանգության իրավունք), 13-րդ (ՄԻԵԿ նախատեսված իրավունքների խախտման դեմ արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունք) եւ 14-րդ (խտրականության արգելք) հոդվածներով նախատեսված խախտումները»,- «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Վահե Գրիգորյանը:
Նա, ի դեպ, ՄԻԵԴ- ում ներկայացնելու է Խոջոյանի զավակներին` «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի կողմից:
Խոջոյանի ընտանիքի մյուս ներկայացուցիչը Քրիստինա Գևորկյանն է` «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունից:
Հիշեցնենք` Խոջոյանների գանգատը ԵԴ ներկայացվել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության և «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի աջակցությամբ: Ինչպես տեղեկացրեց Վահե Գրիգորյանը, «դիմողները հանգուցյալ Մամիկոն Խոջոյանի դուստրերն ու որդին են»:
Փաստաբանը նաև նշեց, որ գանգատը ԵԴ է ներկայացվել սույն թվականի սեպտեմբերի 4-ին և, նրա խոսքով, «դեռ գտնվում է ընդունելիության փուլում»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին