▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստորագրահավաք ես անում, որ ի՞նչ անես

Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն` Սյունիքի մարզում ստորագրահավաք է սկսվել, ի պաշտպանություն Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի: Հավաքված ստորագրությունները սյունեցիները ցանկանում են ուղարկել Սերժ Սարգսյանին ու խնդրել, որպեսզի նա կրկին Սյունիքի մարզպետ նշանակի Սուրեն Խաչատրյանին: 
Ի՞նչ է սա նշանակում. որ հավաքելով, ասենք, 5000 ստորագրություն, կստացվի, որ Բուդաղյանը նրա տան առա՞ջ չէ սպանվել, թե՞ դա նրա որդուն դարձնում է օրինապաշտ քաղաքացի: Թե՞ դա կոծկելու է Լիսկայի բազում այլ հանցագործություններ, միգուցե դրանից հենց Սուրիկ Խաչատրյանն ավելի օրինապաշտ և բարի՞ է դառնալու: Կամ դրանից հետո հասարակությունը կմոռանա՞ նրա արածները: Կամ ո՞ւմ համար է գաղտնիք, թե ինչպես են հավաքվելու այդ ստորագրությունները` մարդկանց վախեցնելով, ուժ ու այլ վարչական լծակներ կիրառելով, զարզանդներին գործի դնելով: Լավ հիշում եմ, երբ անցած տարվա դեպքերից հետո քաղաքում զբոսնելիս պատահականորեն դեմս ելավ նույն ինքը` Սուրիկ Խաչատրյանը` իր թիկնազորով հանդերձ, իսկ ես, տեղյակ լինելով նրա արածների մի մասին, սարսուռ ապրեցի. «Մի՞թե սա հենց այդ մարդն է»: Անկեղծ եմ ասում, ներքուստ զգացի նրա ամբողջ չարությունը: Դե պատկերացրեք, թե ինչ են ամեն պահ վերապրել սյունեցիները: 
Այսքանից հետո սյունեցիներին անհրաժեշտ է մարդ, ով չունի հանցավոր անցյալ, հայրենասեր է, ունակ է աշխատել հանուն սյունեցիների բարօրության:
Ամփոփելով նշեմ, որ Սուրիկ Խաչատրյանին այլևս երբեք չպետք է մոտ թողնել կառավարման համակարգին, քանի որ այդ դեպքում նա և նրա շրջապատը միայն արյուն են սփռելու իրենց շուրջը:

 

Գոռ Գևորգյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին