▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա արդարադատություն չէ՝ քինախնդրություն ու վրեժխնդրություն է

Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:00-ին, Ազատության հրապարակից երթ է մեկնարկելու՝ ի պաշտպանություն Շահեն Հարությունյանի։ Երևանի կենտրոնական փողոցներով բողոքի երթը նախաձեռնել են Շահեն Հարությունյանի ընկերներն ու համադասարանցիները։
Անշուշտ, ակցիա անել ու բողոքել անհրաժեշտ է ու արժանին պիտի մատուցել Շահենի ընկերներին՝ իրենց քաղաքացիական կեցվածքի, անարդարությունը չհանդուրժող իրենց մոտեցման համար:
Բայց հայտնի է, որ Հայաստանում իշխանությունը հակված չէ տեղի տալ հանրային կարծիքին՝ մանավանդ, եթե ակցիաները բազմամարդ չեն լինում:
Կոնկրետ Շահենի համար դատախազի կողմից պահանջվել է հինգ տրվա ազատազրկում:
Նման պահանջն արդարացված չէ որևէ մոտիվով, չի բացատրվում որևէ տրամաբանությամբ:
Եթե քաղաքական տրամաբանության մեջ նայենք, Շանթն ու մյուսները պետք է ստանային պատիժներ, որոնք կապ չունեն ազատազրկման հետ:
Իրավական առումով էլ՝ էս տղեքրի արածը խուլիգանության հետ կապ չունի, եթե նույնիսկ նրանց գործողություններում ագրեսիա ու արմատականություն է եղել:
Կոնկրետ Շահենի դեպքում՝ ավելի շատ գործ ունենք խնդրի բարոյական կողմի հետ:
Նա ընդհանրապես չպետք է ենթարկվեր քրեական պատասխանատվության, որովհետև ՙՙմեղավոր՚՚ է ընդամենը հոր կողքին լինելու, հորը պաշտպանելու համար:
Ու ընդհանրապես անբարոյական է, որ իշխանությունը Շանթի հետ ՙՙհաշիվ՚՚ է ՙՙմաքրում՚՚՝ օգտագործելով տղայի գործոնը:
Սա արդարադատություն չէ՝ քինախնդրություն ու վրեժխնդրություն է, ու ես հույս ունեմ, որ իշխանությունն այսքանը հասկանում է, ընկալում է ու սպասվելիք դատավճիռը չի հանգեցնի Շահենի ազատազրկմանը:
Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին