▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալինա Կաբաեւան հեռանում է Պետդումայից

 

Նախկին մարզուհի, «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Ալինա Կաբաեւան վաղաժամկետ ազատման դիմում է ներկայացրել ՌԴ Պետդումա՝ այլ աշխատանքի անցնելու հիմնավորմամբ: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Դումայի կանոնակարգային հարցերի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Պոպովին:
 Ըստ Պոպովի` հանձնաժողովը Պետդումային առաջարկել է բավարարել Կաբաեւայի դիմումը լիազորությունները վաղաժամ դադարեցնելու վերաբերյալ:
«Պատգամավորը դիմում է գրել, մենք այն բավարարել ենք», — հայտարարել է Պոպովը, հավելելով, որ Կաբաեւան իր դիմումը ներկայացրել է սեպտեմբերի 15-ին` ՝ այլ աշխատանքի անցնելու հիմնավորմամբ:
Կանոնակարգային հանձնաժողովն առաջարկել է այս հարցը քննարկել սեպտեմբերի 16-ի Պետդումայի նիստում:
Ալինա Կաբաեւան V գումարման Դումայի պատգամավոր էր ընտրվել եւ վերընտրվել VI  գումարման կազմում (2011 թ.-ից):

Նախկին մարզուհի, «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Ալինա Կաբաեւան վաղաժամկետ ազատման դիմում է ներկայացրել ՌԴ Պետդումա՝ այլ աշխատանքի անցնելու հիմնավորմամբ: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Պետդումային առաջարկվել է բավարարել Կաբաեւայի դիմումը լիազորությունները վաղաժամ դադարեցնելու վերաբերյալ:
«Պատգամավորը դիմում է գրել, մենք այն բավարարել ենք», — հայտարարել է Դումայի կանոնակարգային հարցերի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Պոպովը, հավելելով, որ Կաբաեւան իր դիմումը ներկայացրել է սեպտեմբերի 15-ին` այլ աշխատանքի անցնելու հիմնավորմամբ:
Կանոնակարգային հանձնաժողովն առաջարկել է այս հարցը քննարկել սեպտեմբերի 16-ի Պետդումայի նիստում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին