▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անի Պլազա»-ում տղամարդու դիակ է հայտնաբերվել՝ կախված վիճակում

 

Երեւանի «Անի Պլազա» հյուրանոցում սեպտեմբերի 14-ին կախված վիճակում տղամարդու դիակ է հայտնաբերվել:
NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ կատարվածի վերաբերյալ Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ մահացածը 42-ամյա Վարդգես Օրգուսյանն է:

Երեւանի «Անի Պլազա» հյուրանոցում սեպտեմբերի 14-ին կախված վիճակում տղամարդու դիակ է հայտնաբերվել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվածի վերաբերյալ Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ հյուրանոցի անվտանգության աշխատակիցներն ահազանգել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ թիվ 10 սենյակի բնակիչը չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին: Հյուրանոց է ժամանել ոստիկանության օպերատիվ քննչական խումբը, ովքեր լոգարանում կախված վիճակում հայտնաբերել են 42-ամյա Վարդգես Օրգուսյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին