▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն, ինչ մեր տատիկներն էին պատմում ցեղասպանության մասին, այսօր ցուցադրվում է նոր դահիճների ձեռքերով

Ստիպում ես քեզ նայել համացանցում տարածվող իսլամիստների գազանությունները` գլխատված երեխաներ, խաչված տղամարդիկ, խոշտանգված կանայք…

Այն, ինչ մեզ վշտից ու ամոթից խենթացած մեր տատիկներն էին պատմում ցեղասպանության մասին, այսօր նկարահանվում ու ցուցադրվում է նոր դահիճների ձեռքերով: Ի՞նչն է այսօր խանգառում աշխարհին կանգնեցնել, ոչնչացնել այս մարդակերներին` չեք հավատա. Ռուսաստանը հայտարարում է, որ արգելափակելու է ՄԱԿ-ի քվեարկությանը Սիրիայում ու Իրաքում գործող իսլամիստների զորքը ռմբակոծելու ԱՄՆ որոշումը:

Այսինքն, ուղափառ «արքա» Պուծինը, որ եկեղեցիներում մոմեր է վառում ու Քեսաբի հայերով է «մտահոգված», պաշտոնապես խրախուսում է Միջին Արևելքում քրիստոնյաների, ալևիտների, եզիդների սպանդը: Նրան երկրորդում է Էրդողանը, որը վերջերս հայտարարեց, թե … դադարեցնելու է ԻՍԻԼ բանդաներին տրամադրվող աջակցությունը Թուրքիայի տարածքից: Ի՜նչ հարևան-բարեկամ-դաշնակից ունենք Ցեղասպանության հարյուրամյակի շեմին` աշխարհը չունի…

Տիգրան Խզմալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին