▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայը հայի հետ պետք է բանավիճի միայն հանուն հայրենիքի տարբեր գաղափարներ ունենալու շուրջ

Օրեր առաջ պատահաբար ականատես եղա երկու հայրենադարձի թեժ վեճի: Մեկը իրանահայ էր, մյուսը՝ իրաքահայ: Սկզբում կարծեցի, որ ինչ-որ կենցաղային հողի վրա ծագած վեճ է, բայց հետո, երբ լսեցի ձեր շուն մոլլան և ձեր շուն Սադդամը արտահայտությունները, հասկացա, որ քաղաքական վեճ է:

Վեճի թեման Իրան-Իրաք պատերազմն էր. մեկը Իրաքի բանակի շարքերում էր մասնակցել, մյուսը՝Իրանի: Այնպիսի ատելությամբ էին վիճում ասես Հայաստանի դավաճան էին տեսել: Հայերը կյանքի բերումով սփռվել են աշխարհով մեկ և կամա-ակամա մասնակցում են տարբեր երկրների միջև տեղի ունեցած և ունեցող պատերազմներին, բնականաբար,  տարբեր կողմերում, նաև քաղաքացիական պատերազմներում: Ետ դառնանք հայրենադարձների թեմային:

Այնքան թեժացավ նրանց վեճը, որ չդիմացա և խառնվեցի. ասացի. կռվի տարբեր կողմերում իրար թշնամի եղած լինելը, թողեք այն երկրում, որտեղից եկել եք, այստեղ դուք հայ եք և եղբայր եղեք, օտարի կռիվը թող օտարին մնա, հայը պետք է բանավիճի ուրիշ հայի հետ միայն հանուն հայրենիքի տարբեր գաղափարներ ունենալու շուրջ: Տարեց հայրենադարձներն այլևս չվիճեցին և ձեռք սեղմեցին, որից հետո սկսեցին երգել Քաջ Անդրանիկ երգը:

Տիգրան Մկրտչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին