▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախը համաշխահային նոր ինդեքսում առաջ է անցել Հայաստանից ու Ադրբեջանից

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բարեկեցության, բնակչության` իրենց կյանքով բավարարվածության համաշխարհային նոր ինդեքսում առաջ է անցել Հայաստանից ու Ադրբեջանից: Այն աշխարհի 135 երկրների շարքում 78-րդն է: Ինդեքսում, որը բացահայտում է ոչ միայն այն, թե որքան հարուստ կամ որքան առողջ են այս կամ այն երկրի բնակիչները, այլ թե որքան լավ են նրանք զգում իրենց երկրում, առաջին տեղում Պանաման է, ամենավերջին տեղերում` Սիրիան եւ Աֆղանստանը: Բարեկեցության ծրագրերի իրականացմամբ հայտնի «Gallup and Healthways» ընկերության կողմից կազմված ինդեքսում ԱՄՆ-ը 12-րդն է, Միացյալ Թագավորությունը` 26-րդը, Գերմանիան` 29-րդը, Ֆրանսիան` 51-րդը, Ռուսաստանը` 62-րդը, Հայաստանը` 112-րդը: Վարկանիշային աղյուսակում նաեւ նորանկախ Կոսովոն է` 39-րդ տեղում:
Խորհրդանշական է, որ Արցախի Հանրապետությունում իրենց կենսապայմաններով բավարարված են ավելի շատ մարդիկ, քան նավթադոլարների մեջ լող տվող Ադրբեջանում (111-րդ տեղ) ու Եվրամիությունում տեղ զբաղեցնելու նկրտումներ ունեցող Թուրքիայում (97-րդ տեղ):    
Վարկանիշը կազմվել է հիմնվելով յուրաքանչյուր երկրի բնակիչների կողմից հինգ հիմնական գործոնների գնահատման վրա` նպատակադրվածության, սոցիալական կապերի, ֆինանսական եւ ֆիզիկական կարողությունների ու համայնքային ներգրավվածության: 

artsakhpress-ի փոխանցմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բարեկեցության, բնակչության` իրենց կյանքով բավարարվածության համաշխարհային նոր ինդեքսում առաջ է անցել Հայաստանից ու Ադրբեջանից: Այն աշխարհի 135 երկրների շարքում 78-րդն է: Ինդեքսում, որը բացահայտում է ոչ միայն այն, թե որքան հարուստ կամ որքան առողջ են այս կամ այն երկրի բնակիչները, այլ թե որքան լավ են նրանք զգում իրենց երկրում, առաջին տեղում Պանաման է, ամենավերջին տեղերում` Սիրիան եւ Աֆղանստանը: Բարեկեցության ծրագրերի իրականացմամբ հայտնի «Gallup and Healthways» ընկերության կողմից կազմված ինդեքսում ԱՄՆ-ը 12-րդն է, Միացյալ Թագավորությունը` 26-րդը, Գերմանիան` 29-րդը, Ֆրանսիան` 51-րդը, Ռուսաստանը` 62-րդը, Հայաստանը` 112-րդը: Վարկանիշային աղյուսակում նաեւ նորանկախ Կոսովոն է` 39-րդ տեղում:

Խորհրդանշական է, որ Արցախի Հանրապետությունում իրենց կենսապայմաններով բավարարված են ավելի շատ մարդիկ, քան նավթադոլարների մեջ լող տվող Ադրբեջանում (111-րդ տեղ) ու Եվրամիությունում տեղ զբաղեցնելու նկրտումներ ունեցող Թուրքիայում (97-րդ տեղ):    

Վարկանիշը կազմվել է հիմնվելով յուրաքանչյուր երկրի բնակիչների կողմից հինգ հիմնական գործոնների գնահատման վրա` նպատակադրվածության, սոցիալական կապերի, ֆինանսական եւ ֆիզիկական կարողությունների ու համայնքային ներգրավվածության: 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին