▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բովանդակային քննարկումն էլ ո՞նց է լինում

 

Բովանդակային քննարկումն էլ ո՞նց է լինում
Անցյալ շաբաթ երբ ես գրել էի, որ սահմանադրական բարեփոխումների թեմայով ՙՙԺառանգության՚՚ նախաձեռնած քննարկումը տեղափոխվելու է բովանդակային հարթություն՝ հարգարժան Ռուբեն Հակոբյանն ինձ առարկել էր:
Երեկ, երբ ես հետևում էի քննարկումներին, համոզվեցի, որ չեմ սխալվել:
Ավելին, իշխանությունն ապահովել էր նեկյայացուցչական մասնակցություն այս հավաքին ու կարողացավ ընդդիմության նախաձեռնությունն օգտագործել քաղաքական ֆորմատով առաջին լուրջ քննարկումը կազմակերպելու համար:
Այս առումով էի գրել, որ ՙՙԺառանգությունն՚ ակամայից օգնում է, որպեսզի իշխանության առաջարկած քաղաքական օրակարգը դոմինանտ դառնա:
Իսկ սահմանադրական փոփոխությունների շուրջ իսկսպես տարօրինակ վիճակ է ստեղծվել:
Սկզբունքային դիրքորոշում ունեն, թերևս, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը. առաջինը միշտ կողմ է եղել կառավարման խորհրդարանական մոդելին ու շարունակում է հետևողականորեն կողմ լինել:
ՀԱԿ-ը այս ռեֆորմին դեմ է եղել թե բովանդակային և թե քաղաքական մոտիվներից ելնելով ու շարունակում է մնալ իր դիրքորոշմանը:
Հանրապետական մեծամասնությունն անցած տարիներին միշտ կարևորել է ՙՙուժեղ ձեռքի՚՚ իշխանությունը, խոսել է այն մասին, որ կիսպապատերազմական իրավիճակում նախագահական կատավարմանն այլկընտրանք չկա, սակայն հիմա հարկադրված է տրամագծորեն հակառակը խոսել: Դրա համար՝ իշխանության ճամբարում առաջին պլան են մղվել ոչ թե քաղաքական դեմքերն, այլ՝ մասնագետ իրավաբանները:
ԲՀԿ-ն ու ՙՙժառանգությունն՚՚՝ իրենց ծրագրային փաստաղթերում, միշտ կարևորել են անցումը խորհրդարանական կառավարմանը, սակայն այսօր ռեֆորմին դեմ են՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Իհարկե, այս կուսակցությունները նահանջի ճանապարհ թողել են:
Ասենք, Գագիկ Ծառուկյանը կուսակցության վերջնական դիրքորոշումը խոստացել է հայտնել, երբ սեղանին կլինի կոնկրետ նախագիծ, Ռուբեն Հակոբյանը խոսել է երեք պայմանի մասին, որոնց բավարարումը թույլ կտա, որպեսզի ՙՙԺառանգությունը՚՚ կողմ լինի սահմանադրական փոփոխություններին:
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ընդդիմությանը չի հաջողվելու սահմանադրական փոփոխությունների գործընթացն օգտագործել իշխանությանն անվստահություն հայտնելու համար:
Ենթադրում եմ, որ գործընթացի ինչ-որ հանգրվանում պարզ է դառնալու, որ այդ փոփոխություններին արմատապես դեմ է միայն Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը, մյուս ընդդիմախոսներն ունենալուն են վերապահումներ ու ոչ միանշանակ գնահատականներ:

Անցյալ շաբաթ երբ ես գրել էի, որ սահմանադրական բարեփոխումների թեմայով «Ժառանգության» նախաձեռնած քննարկումը տեղափոխվելու է բովանդակային հարթություն՝ հարգարժան Ռուբեն Հակոբյանն ինձ առարկել էր:

Երեկ, երբ ես հետևում էի քննարկումներին, համոզվեցի, որ չեմ սխալվել:

Ավելին, իշխանությունն ապահովել էր նեկայացուցչական մասնակցություն այս հավաքին ու կարողացավ ընդդիմության նախաձեռնությունն օգտագործել քաղաքական ֆորմատով առաջին լուրջ քննարկումը կազմակերպելու համար:

Այս առումով էի գրել, որ «Ժառանգությունն»ակամայից օգնում է, որպեսզի իշխանության առաջարկած քաղաքական օրակարգը դոմինանտ դառնա:

Իսկ սահմանադրական փոփոխությունների շուրջ իսկսպես տարօրինակ վիճակ է ստեղծվել:

Սկզբունքային դիրքորոշում ունեն, թերևս, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը. առաջինը միշտ կողմ է եղել կառավարման խորհրդարանական մոդելին ու շարունակում է հետևողականորեն կողմ լինել:

ՀԱԿ-ն այս ռեֆորմին դեմ է եղել թե բովանդակային և թե քաղաքական մոտիվներից ելնելով ու շարունակում է մնալ իր դիրքորոշմանը:

Հանրապետական մեծամասնությունն անցած տարիներին միշտ կարևորել է «ուժեղ ձեռքի» իշխանությունը, խոսել է այն մասին, որ կիսպապատերազմական իրավիճակում նախագահական կատավարմանն այլկընտրանք չկա, սակայն հիմա հարկադրված է տրամագծորեն հակառակը խոսել: Դրա համար՝ իշխանության ճամբարում առաջին պլան են մղվել ոչ թե քաղաքական դեմքերն, այլ՝ մասնագետ իրավաբանները:

ԲՀԿ-ն ու «ժառանգությունն» իրենց ծրագրային փաստաղթերում, միշտ կարևորել են անցումը խորհրդարանական կառավարմանը, սակայն այսօր ռեֆորմին դեմ են՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Իհարկե, այս կուսակցությունները նահանջի ճանապարհ թողել են:

Ասենք, Գագիկ Ծառուկյանը կուսակցության վերջնական դիրքորոշումը խոստացել է հայտնել, երբ սեղանին կլինի կոնկրետ նախագիծ, Ռուբեն Հակոբյանը խոսել է երեք պայմանի մասին, որոնց բավարարումը թույլ կտա, որպեսզի «Ժառանգությունը՚» կողմ լինի սահմանադրական փոփոխություններին:

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ընդդիմությանը չի հաջողվելու սահմանադրական փոփոխությունների գործընթացն օգտագործել իշխանությանն անվստահություն հայտնելու համար:

 

Ենթադրում եմ, որ գործընթացի ինչ-որ հանգրվանում պարզ է դառնալու, որ այդ փոփոխություններին արմատապես դեմ է միայն Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը, մյուս ընդդիմախոսներն ունենալուն են վերապահումներ ու ոչ միանշանակ գնահատականներ:

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին