▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թեժ աշուն» անվանումը կամաց-կամաց ստանում է իր բնութագրությունը...

Ցավոք, իմ կանխատեսումներն առ այն, որ «Քառյակ» ֆորմատն այլևս չկա, այսօր հաստատվեց պաշտոնապես: Դեռ օգոստոսի 30-ին գրել էի, որ ՀՅԴ-ն, կողմ լինելով Սահմանադրական բարեփոխումներին, տպավորություն է ստեղծում, թե հող է նախապատրաստում հավերժական իշխանություն ձեռք բերող ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու և մի քանի նախարարական պորտֆել «քերելու» համար: Այդ կանխատեսումս իրականություն դարձավ այսօր, երբ «Քառյակի» հանդիպման ժամանակ Դաշնակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն մասնակցելու «Քառյակի» կազմակերպած հանրահավաքին, քանի որ այնտեղ չի կարող շրջանցվել Սահմանադրական բարեփոխումների հարցը, որին ՀԱԿ-ը ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և «Քառյակի» անդամ չհանդիսացող ՕԵԿ-ը դեմ են, իսկ ՀՅԴ-ն կողմ է: Ստացվում է, որ դաշնակներն այս քայլով «ֆլիրտ» են անում ՀՀԿ-ի հետ, դե իսկ «Քառյակ» ֆորմատը վերածվում է «Եռյակի»: «Թեժ աշուն» անվանումը կամաց-կամաց ստանում է իր բնութագրությունը. թեժ ոչ թե իշխանության դեմ պայքարում, այլ քաղաքական ուժերի իրական դեմքը բացահայտելու գործընթացում:

 

Գագիկ Սերոբյան 

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին