▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի քաղաքական դաշտը չի կայանա այնքան ժամանակ քանի դեռ մենք սնում ենք մեր մեջ աճող հրեշին

Ինքս կողմ լինելով սահամանադրական բարեփոխումներին՝ այս փուլում դեմ եմ, քանի որ այս իշխանությունների կողմից ձեռնակրված ցանկացած բարեփոխում պետք է դիտարկել որես ժողովրդի դեմ կատարվող գործողություն, բացառությամբ մի բարեփոխման՝ նրանց հեռացումը իշխանությունից միակ բարեփոխումն է...

Բայց ինչպես և սպասում էի ՀՅԴ-ն չհամաձայնվեց քառյակի հետ, ու գնաց իր ճանապարհով, և ի՞նչ, քառյակի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները նրան դարձրեցին ծախու, դավաճան ու էլ չգիտեմ ինչ...Լավ էս խժռելու քաղաքականությունը մինչև ե՞րբ ենք շարունակելու...Ոչ ՀՅԴ, ոչ էլ մյուս կուսակցությունները աչքիս լույսը չեն, բայց սեփական դիրքորոշումն ունենալու համար չեն ոչնչացնում...

Հիմա Ժառանգությունը բարձրացրել է ԼՂՀ ճանաչման օրինագիծը, քառյակի որ ուժը կողմ չքվերակի ուրեմն նույն պիտակները պետք է հնչեցնենք այդ ուժերի նկատմա՞մբ...

Մի խոսքով նույն տեղում դոփելու մասնագետ ենք, իսկ «իրար խժռենք մինուս մեկը» սկսված է...

Դավիթ Սանասարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին