▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է դատախազությունը ստուգումներ անցկացնում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում

ASEKOSE.am-ը նամակ է ստացել, որտեղ նշվում է, որ  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում Դատախազությունը ստուգումներ է իրականացնում՝ կապված մի շարք խախտումների հետ: Նամակում մասնավորապես նշվում է, որ Արամ Խաչատրյանի պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ առողջ դատապարտյալներ տարիներով որպես հիվանդ մնացել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և մեծ քանակությամբ դեղեր են դուրս գրվել՝ առողջ դատապարտյալների անվան տակ:  Ըստ նամակի՝ Դատախազության ստուգումները կապված են նշված խախտումների հետ:

ASEKOSE.am-ի թղթակիցը  մեկնաբանություն խնդրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից, ով նշեց, որ Դատախազությունը տարբեր քրեակատարողական հիմնարկներում  պարբերաբար ստուգումներ է անցկացնում, ինչը  չի խոչընդոտում քրեակատարողական հիմնարկների բնականոն աշխատանքին, և սա հերթական ստուգումն է:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին