▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամոթի ու ափսոսանքի զգացումով, բայց ներողամտության հայցով

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ASEKOSE.am-ը նամակ է ստացել Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 112 դպրոցի մանկավարժների կողմից՝ դպրոցում տեղի ունեցած միջադեպի մասին: Ըստ նամակի՝ Գյումրու  «Ֆոտոն» վարժարանի մեթոդիստ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  «Հաշմանդամների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, «ԵՀԱԿ» ՀԿ նախագահ Արա Սուքիասյանը դպրոցից «Ֆոտոն» վարժարանի համար  գրքեր տեղափոխելու ժամանակ գրասեղան է գողացել:

ASEKOSE.am-ը կապ էր հաստատել Արա Սուքիասյանի հետ, ով նշել է, որ կատարվածը կատակ է եղել և հավելել.   

«Ես հիմա ընդունում եմ, որ անծանոթ մարդկանց հետ, անծանոթ միջավայրում կատակ չի կարելի անել: Բայց մտածեցի, որ անմեղ կատակ է: Սեղանը միջանցքում էր դրված: Վերցրեցի և դուրս բերեցի: Պահակը բավական զգոն էր, անմիջապես արձագանքեց և դուրս եկավ: Մտածեցի՝ երևութականություն ստեղծենք, թե իբր շարժվում ենք:  Սկզբից պահակը հանդուրժեց: Հենց շարժվեցինք, պահակն  արդեն վճռական միջոցներ ձեռնարկեց, մենք անմիջապես վերադարձրեցինք սեղանը: Ես սեղանը տանելու մտադրություն չունեի: Ի՞նչ պիտի անեինք այդ սեղանը: Ես ընդունում եմ, որ հիմար կատակ ստացվեց: Էս տարիքի մարդ եմ, կատակներ որ արել եմ, միշտ ստացվել է: Հիմա երբ Դուք զանգեցիք, ես արդեն ափսոսացի, որ կատակ եմ արել»:

Արա Սուքիասյանը քիչ առաջ ASEKOSE.am-ի էլէկտրոնային փոստին նամակ է ուղարկել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հոգիս տոչորվում է ամոթի զգացումից: Մինչ այս ոչ մի տեղ այս չափ անհանդուրժողականության ու դաժան պարսավանքի չէի հանդիպել: Շատ չափազանցված եմ նկատում կրթօջախի նամակի խստությունը, բայց, անմեղ թե մեղավոր, պարսավանքի չափի ընտրությունը մեղադրող կողմինն է, ինքս էլ պարտավոր եմ ընդունել ու ընդունում եմ: Շատ եմ զղջում կատարվածի համար ու սրտանց ներողություն հայցում դպրոցի աշխատակազմից, առաջին հերթին պահակից, որի զգոնությունն, ինձ թույլ տվեցի փորձության ենթարկել ու իզուր, զգացվեց, իր գործին բարեխղճորեն կանգնած մարդուն նյարդայնացնել: Թե գիտենայի որ կատակս կատակ չի ընդունվի, իհարկե, ինձ համապատասխան կպահեի: Իմ ներողությունը ու խնդրանք՝ իմ մասին այդպիսի մերժողականությամբ չմտածել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին