▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանխատեսումները չեն իրականանում. Ռուսաստանը չի կործանվում

Ռուսաստանի ու ռուսների հետ կապված պատկյերացումների անցյալ դարի իննսունականների ելցինյան մշուշվածությունը սկսեց տարրալուծվել Արևմուտքի մոտ, երբ իշխանության եկավ հզոր առաջնորդ Վլ. Պուտինը, ում միանգամից, ոչ անհիմն կերպով, համարեցին խորհրդային ու ցարական ժամանակների հետ վերադարձի կողմնակիցի ու ջատագովի: Հակակրանքի ու ատելության զգացողումները կրկին հայտնվեցին օրակարգում: “Ռուսները, որոնց վրա ես չափազանց շատ ժամանակ եմ ծախսել իմ կյանքից,- հայտարարել է Ռալֆ Պերեսը (Ralph Peters) 2008-ին տեղի ունեցած Ձեռներեցության Ամերիկյան ինստիտուտի ֆորումի ժամանակ, որը նվիրված էր Պուտինի կողմից Վրաստան ներխուժմանը,- ամենօրյա հարբեցողությունից հիմարացած բարբարոսներ են, որոնք ժամանակ առ ժամանակ վերացնում են իրենց շարքերում հայտնված տաղանդներին”: 
Ի տարբերություն Ելցինի, Պուտինը “ցինիկաբար” անդրադարձավ այնպիսի “հնացած” արժեքների, ինչպիսիք ենք ավանդույթները, պրավոսլավությունը, բացահայտ հայտարարեց, որ Ռուսաստանն իր սեփական բնավորությունն ունի ու իր սեփական ճակատագիրը ու չի լինի երբեք Բրիտանիայի կամ ԱՄՆ “երկրորդ հրատարակությունը”: 
ՊԱԿ-ում ծառայած տարիներին Պուտինը գործուղվել էր Դրեզդեն ու նա վիրավորված էր այն բանից, որ մինչ այսօր էլ կանխակալ կերպով ռուսներին համարում են “մի քիչ բարբարոս” կամ “ծառերից հենց նոր իջած”, ինչպես նկատել է 2007-ին մի խումբ ամերիկացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 
Եվ այսօր էլ հարյուրհիսուն տարի անց Ղրիմյան պատերազմի օրերից, այս կոնֆլիկտը որպես հիշեցում է հանդիսանում այն ծաղրական վերաբերմունքի, որպիսին ունեն եվրոպացիներն ու ամերիկացիները ռուսների նկատմամբ ու Ռուսաստանի նկատմամբ, որը նրանց համար ավելին չէ քան բենզալցակայանը որ որպես երկիր է ներկայացնում ինքն իրեն, ինչպես նկատել է սենատոր Ջոն Մըք Քեյնին: Ռուսաստանը նրանց համար շարունակում է մնալ “հակաարևմտյան երկիր, որը այլ ավելի մռայլ հայացնքներ ունի գլոբալ քաղաքականության հանդեպ”,- ինչպես նկատում է Slate օնլայն պարբերականի լրագրող, գրող Էնն Ապելբաումը (Anne Applebaum), ով նաև Լեհաստանի նախկին ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու կինն է: Վերջինս հեղինակեց “Ռուսաստանը երբեք այնպիսին չի լինի, ինչպիսին մենք ենք” (Russia Will Never Be Like Us) հոդվածը: 
Բրիտանական ռուսատյացության ավանդույթը անանց կերպով շարունակվում է այսօր Economist պարբերականի Էդվարդ Լուկասի (Edward Lucas) կողմից, ով նախկինում եղել է նույն ամսագրի Մոկովյան բաժանմունքի ղեկավարը, և ով այս տարվա մայիսին Daily Mail-ում հրապարակած իր մեկնաբանություններում զուգահեռներ էր անցկացրել Հիտլերի ու Պուտինի միջև` հիմք ընդունելով նրանցից յուաքանչյուրի էքսպանսիոնիստական հավակնությունները: Այն դեպքում, երբ Պուտինի գործողությունների ու Հիտլերի գազանությունների միջև նույնիսկ համեմատության եզրեր իսկ չկան, Լուկասը փորձում է գտնել նմանություններ ու եզրակացնել, որ հնարավոր է պատմությունը կրկնվում է: 
Հակառուսական հաջորդ ուշագրավ աշխատությունը Յոզեֆ Յոֆֆեի (Josef Joffe) գրչին պատկանող Պուտինին ուղղված Մաքիավելիի նամակ կոչված գործն է հատարակված գերմանական Die Zeit-ում, որտեղ ՌԴ ղեկավարը խիստ քննադատության էր ենթարկվում: “Դուք հենց նոր վերահաստատեցիք ռուսական պատմական մի ճշմարտություն` դուք ցանկանում եք լինել մեծ քանդող ու աուտսայդեր”,- ասված է նամակում: Սակայն Եվրոպան, ու դա Յոֆֆեն հիանալի գիտեր, մեծ կործանարարների տեսնում էր նաև սեփական արյունախումների մեջ, ինչպես խաղաղ ժամանակներում, այնպես էլ պատերազմների: Նույնիսկ այն տպավորությունն է, որ Եվրոպայի պատմությունը անընդհատ սեփական մեզքը ուրիշի վզին փաթաթելու պատմություն է:
Դժվար է անշուշտ գայթակղությանը դիմանալն ու չասելը հայտնի ռուս փիլիսոփա Ն. Բերդյաևի հայտնի խոսքերը, թե “ռուսները լուրջ անհանգստություն են պատճառում Արևմուտքի ժողովուրդներին”: Իրականությունն հենց այդպիսին է: Սակայն մի հարց էլ կա, որ պետք է նշել: Հակառուսական ցանկացած տրամադրության պատճառներից մեկն էլ հենց Ռուսաստանն ինքն է:

Առնո Մահդեսի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին