▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կողմնորոշվե′ք և մի′ ցուցադրեք ձեր երկակի ստանդարտներին ծառա լինելը

Օրերս,երբ աշխարհը քննարկում էր Շոտլանդիայի անկախության հանրաքվեն,խոսք է բացվել Կատալոնիայի անկախության ձգտման մասին, տարբեր կարծիքներ են հնչում: Ոմանք ասում են, որ անկախությունը ոչնչի հետ չփոխվող արժեք է, իսկ ոմանք` սոցիալական լավ պայմանների համար պետք է չանկախանալ:

Ակամայից հիշում եմ այն սակավաթիվ մարդկանց, որոնք հիշում են սովետական էժան երշիկը և ասում, որ Հայաստանի անկախանալը նպատակահարմար չէր, որ չպետք է սովետը քանդվեր և այլ բարբաջանքներ: Անկախության կողմնակիցներին թողնենք, անդրադառնամ լավ սոցիալական պայմանների համար անկախ լինելու դեմ խոսողներին: Եթե մյուս կողմից էլ քննադատում եք այն մարդկանց, որ մեծահարուստ պաշտոնյաներին, կամ գործարարներին են ծառայություններ մատուցում,աշխատում նրանց համար, ասում եք, որ նրանց կամակատարներն են, որ փողի համար սեփական կարծիքը անտեսում են և ղեկավարի հրամաններով են շարժվում, իսկ դուք ուզում եք թեկուզ վատ ապրել, բայց սեփական ազատությունն ունենալ,,,:

Չհասկացա ձեր անձի համար նախընտրում եք վատ սոցիալական վիճակ, բայց ազատ կարգավիճակ, իսկ ձեր երկրի համար նախընտրում եք կուշտ փորով կամակատար լինելը: Կողմնորոշվեք և մի ցուցադրեք ձեր երկակի ստանդարտներին ծառա լինելը և օդային խոսքերով ապրելը:

Տիգրան Մկրտչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին