▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասարակությունն արթնացել ու տեր է կանգնում իր իսկ որոշումներին

 

Այսօր Հայաստանում նշվում է քաղաքացիական հասարակության օրը, որը հաստատված է դեռևս 1989 թվականից: Հանրապետությունում քաղաքացիական հասարակությունը դեռևս ձևավորման փուլում է և կարող ենք փաստել, որ ազատ ու անկախ Հանրապետություն ունենալն ավելի դյուրին էր, քան երկրում կայացնել քաղաքացիական հասարակությունը: Նույն համատեքստում չեմ կարող չառանձնացնել այն հաղթանակները, որոնք տոնեցինք ի շնորհիվ քաղաքացիական հասարակության միասնականության ու համախմբվածության արդյունքում: Միայն այն փաստը, որ հասարակությունն արթնացել ու տեր է կանգնում իր իսկ որոշումներին՝ կլինի դա բողոքի ակցիաների, ցույցերի, երթերի տեսքով, արդեն իսկ վկայում է այն մասին, որ ամեն ինչ դեռ վերջնականապես կորած չէ և մոտ է այն օրը, որ մեր հանրապետությում կկայանա քաղաքացիական հասարակությունն ու ժողովրդավարությունը կամրապնդվի ազատ, անկախ ու բարգավաճող Հայաստանի Հանրապետությունում: 
Մենք միշտ կանգնած ենք եղել մեր հասարակության, մեր քաղաքացիներին և մեր կուսակցական ընկերների կողքին: Մեզ միավորում են արդար գաղափարներն ու մարդկային արժեհամակարգը:
Թույլ չենք տալու իշխանական դիրքը չարաշահողներն անել այն, ինչ ցանկանում են: Մենք ուժեղ ենք, միասնական և պատրաստ ամեն պահի արժանի հակահարված հասցնելու նրանց, ովքեր կխախտեն հասարակության, ժողովրդի ու առավել ևս մեր կուսակից ընկերների իրավունքները:

Այսօր Հայաստանում նշվում է քաղաքացիական հասարակության օրը, որը հաստատված է դեռևս 1989 թվականից: Հանրապետությունում քաղաքացիական հասարակությունը դեռևս ձևավորման փուլում է և կարող ենք փաստել, որ ազատ ու անկախ Հանրապետություն ունենալն ավելի դյուրին էր, քան երկրում կայացնել քաղաքացիական հասարակությունը: Նույն համատեքստում չեմ կարող չառանձնացնել այն հաղթանակները, որոնք տոնեցինք ի շնորհիվ քաղաքացիական հասարակության միասնականության ու համախմբվածության արդյունքում:

Միայն այն փաստը, որ հասարակությունն արթնացել ու տեր է կանգնում իր իսկ որոշումներին՝ կլինի դա բողոքի ակցիաների, ցույցերի, երթերի տեսքով, արդեն իսկ վկայում է այն մասին, որ ամեն ինչ դեռ վերջնականապես կորած չէ և մոտ է այն օրը, որ մեր հանրապետությում կկայանա քաղաքացիական հասարակությունն ու ժողովրդավարությունը կամրապնդվի ազատ, անկախ ու բարգավաճող Հայաստանի Հանրապետությունում:

 Մենք միշտ կանգնած ենք եղել մեր հասարակության, մեր քաղաքացիներին և մեր կուսակցական ընկերների կողքին: Մեզ միավորում են արդար գաղափարներն ու մարդկային արժեհամակարգը: Թույլ չենք տալու իշխանական դիրքը չարաշահողներն անել այն, ինչ ցանկանում են: Մենք ուժեղ ենք, միասնական և պատրաստ ամեն պահի արժանի հակահարված հասցնելու նրանց, ովքեր կխախտեն հասարակության, ժողովրդի ու առավել ևս մեր կուսակից ընկերների իրավունքները:

Վահե Էնֆիաջյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին