▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե խելքի չգանք...

Կարդանք և  համեմատենք անցյալն ու այսօրը

Եթե խելքի չգանք

«Վաճառվում են պետական պաշտոնները, շքանշաններն ու կոչումները։ Նահանգները, գավառներն ու նախարարական պաշտոնները վաճառեցին ամեն տեսակի ապիկար մարդկանց, ծախեցին գետերը, հանքերը, երկրամասերը և սահմանները, ամենացածր գնով ծախեցին ժողովրդի բոլոր իրավունքները, երկրի առևտուրն ու պետության անկախությունը և ահա հիմա, արևելյան շուկայի հնավաճառների նման, ծախում են հորինված պետական տիտղոսները, շինծու առանձնաշնորհները կամ պետական կնիքով հաստատված վավերագրերը... Բոլոր երկրամասերը անկում են ապրում։

Ժողովուրդը փախչում է երկրից։ Մեր դպրոցները վեր են ածվել ավերակների... Մեր օրենքները տխմարների հիմար քմահաճույքի արդյունք են։ Բարոյականությունն ընկել է: Մենք զրկվել ենք ունեցվածքից, կյանքի ապահովության համոզվածությունից։ Երկիրն ամբողջությամբ մի բանտ է: Ժողովուրդն իսկապե՞ս մահացել է, որ դուք նրա ժառանգությունն աճուրդի եք հանել: Եթե խելքի չգանք՝ ստիպված կլինենք համբուրել օտար զինվորների կոշիկները»:

ՄԻՐԶԱ ՄԱԼՔՈՄ ԽԱՆ
1864 թ.

Իրանահայ նշանավոր դիվանագետ
(1833 Իրան -1906 Շվեյցարիա)

Կոմիտաս Հովնանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին