▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարձրագույն կրթությամբ միակ ուսուցիչն ազատվել է աշխատանքից.Անահիտ Բախշյան

«Ծնողները իներցիայիով  շարունակում են երեխներին ուղարկել ԲՈՒՀ` հեղինակավոր մասնագիտություններ ուսանելու: Սա պետք է կոտրել: Իսկ 12-ամյա կրթության  նպատակն է` մասնագիտական ընտրության դեպքում կողմնորոշվելու հնարավորություն տալ»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով պարտադիր 12-ամյա կրթության և լուծման ենթակա խնդիրների մասին` ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը` հավելելով, որ երեխան անձամբ պետք է ուսումնասիրի աշխատաշուկան, ճանաչի իր ուժեղ կամ թույլ կողմերը և ընտրի համապատասխան մասնագիտությունը:

Իսկ, մինչ մասնագիտության ընտրությունը, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը կարևորում է նախամասնագիտական  կրթությունը: 

«Կա ավագ դպրոցի մասին Կառավարության ընդունած ռազմավարությունը, իսկ ռազմավարական ծրագրում գրված չէ` ինչպես անել: Քթածակով են աշխատում. ով ինչպես ուզում` անում է»,- ասաց  Անահիտ Բախշյանը:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը տեղեկացրեց, որ շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, համաձայն որի, 18-ամյա տղաները նախ պետք է ծառայեն բանակում, ապա նոր կրթություն ստանան:

«Ինձ ասում են` բանակից հետո չեն սովորում: Սովորողը բանակից հետո էլ կսովորի: Եթե չեն սովորում` ուրեմն «խցկվել են»»,-նկատեց բանախոսը:

Ինչ վերաբերում է դպրոցներում ուսուցիչների կրճատմանը, Անահիտ Բախշյանը նշում է` 

«Այն իրականացվում է ուղղահայաց, կոշտ խախտումներով: Միայն 2003 թվականին աշխատանքից ազատվել է 3667 ուսուցիչ, իսկ մինչև 2007 թվականը` 3159: Սա միայն Զբաղվածության կենտրոնում գրանցվածների դեպքում: Գյուղերում դպրոցները դարձել են գերդաստանների աշխատավայր: Վայոց Ձորի գյուղերից մեկում կար բարձրագույն կրթությամբ մեկ  ուսուցչուհի, որին կրճատել են: Դատը շահել է, տնօրենը աշխատանքի չի ընդունում»,-ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը:

Անի Կարապետյան

 Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, կրթության փորձագետ Անահիտ Բախշյան
«Ծնողները իներցիայիով  շարունակում են երեխներին ուղարկել ԲՈՒՀ` հեղինակավոր մասնագիտություններ ուսանելու: Սա պետք է կոտրել: իսկ 12-ամյա կրթության  նպատակն է` մասնագիտական ընրության դեպքում կողմնորոշվելու հնարավորություն տալ»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով պարտադիր 12-ամյա կրթության և լուծման ենթակա խնդիրների մասին` ասաց  Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը` հավելելով, որ երեխան անձամբ պետք է ուսումնասիրի աշխատաշուկան, ճանաչի իր ուժեզ կամ թույլ կողմերը և ընտրի համապատսխան մասնագիտությունը:
Իսկ, մինչ մասնագիտության ընտրությունը, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը կարևորում է նախամասնագիտական  կրթությունը: 
«Կա ավագ դպրոցի մասին Կառավարության ընդունած ռազմավարությունը, իսկ ռազմավարական ծրագրում գրված չէ` ինչպես անել: Քթածակով են աշխատում. ով ինչպես ուզում` անում է»,- ասաց  Անահիտ Բախշյանը:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին