▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ հետ է կապված ոստիկանական մեքենաների տարօրինակ ակտիվությունը

Երկու օր է Երեւանում ոստիկանական մեքենաների տարօրինակ ակտիվություն է նկատվում։ Ամենուր կարելի է հանդիպել ճանապարհային եւ պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանական մեքենաների։ Նպատակը անհասկանալի է, օրինակ ճանապարահին ոստիկանության ներկայացուցիչներին քաղաքի ճանապարհների վրա կարգ ու կանոնն այդքան է չի հետաքրքրում, կամ ինձ է այդպես թվացել։ Երեկ Քոչար փողոցի վրա, ճանապարհային ոստիկանության մեքենան ընթանում էր իմ առջեւից եւ առանց ձայնային ու լուսային ազդանշաններ միացնելու երկու անգամ կոպիտ կերպով խախտեց երթեւեկության կանոնները, ես էլ իր հետեւից նույն խախտումները արեցի՝ ռեակցիան ստուգելու համար, ոչ մի ռեակցիա տանձին էլ չէր։ Ուզում էի հասկանալ ճանապարհներին ուժեղացված հսկողություն են իրականացնում, թե ուրիշ «տասովկեքով» են։ Այսօր Ազատության պողոտայում Նոր Զովք խանութի դիամց երեկոյան ժամը 6։30-ի կողմերը ահավոր խցանում էր՝ պատճառը հենց կանգառում բավականին հարմարավետ կայանած ավտոմեքենաններն էին՝ հավեսով շարվել էին կողք-կողքի։ Դրանց պատճառով երթուղայիններն ու ավտոբուսները չէին կարողանում կանգառ մտնել ու ուղեւոր իջեցնել-նստեցնելու համար կանգնում էին ճանապարհի մեջտեղում։ Դրանից ընդամենը մի երկու րոպե առաջ Ազատության պողոտայով վերեւ բարձրանալուց նկատեցի, որ ճանապարհային ոստիկանության մեքենան լուսային ազդանշանները միացրած ներքեւ էր իջնում՝ հենց նույն խցանման մեջից։ Կարելի է ենթադրել, որ նկատել են կանգառում հանգրվանած մեքենաներին, սակայն էլի հեչ տանձերին չի եղել։ Իսկ եթե չեն նկատել, որովհետեւ ուշադրությունները այլ տեղ է եղել, հարց է առաջանում՝ ի՞նչ կարեւոր նպատակով են վզվզում փողոցներում՝ ծախսելով պետբյուջեի հաշվին հատկացված բենզինը։ Կխնդրեի մեր վճարած հարկերը ծախսեք արդյունավետ ու ամեն կատարած ծախսի նպատակիների վերաբերյալ թափանցիկ հաշվետվություն ներկայացնեք:

Դերենիկ Մալխասյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին