▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի քանի օրից կմեկնարկի Սիսիանի քաղաքապետի և քաղաքապետարանի պաշտոնյաների նկատմամբ դատավարությունը

 

 

Առաջիկա երեքշաբթի օրը` սեպտեմբերի 23-ին Սյունքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սիսիանի նստավայրում նշանակված է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի, նրա տեղակալ Աշոտ Գրիգորյանի, Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանի, ինչպես նաև՝ քաղաքապետարանին կից հրատարակվող «Սիսիան լրատու» թերթի հիմնադիր, նույնանուն ընկերության տնօրենի և հաշվապահի նկատմամբ դատավարությունը:
Շուրջ մեկ տարի առաջ բացահայտված այս աղմկահարույց գործի դատական պրոցեսի մեկնարկն արդեն մի քանի ամիս է, ինչ անհասկանալի պատճառներով պարբերաբար ձգձգվում է: 
2014թ. հուլիսի 16-ին դատարան ուղարկված և վարույթ ընդունված գործի առաջին դատական նիստը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսիի նստավայրում` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ նշանակվել էր 2014թ. օգոստոսի 8-ին: Սակայն նիստը հետաձգվել էր դտավորի հիվանդության պատճառով, որից հետո նա ընդհանրապես հրաժարվել էր դատը վարելուց: 
Ավելի ուշ` սեպտեմբերի 5-ին, նոր դատավարություն էր նշանակվել` բայց արդեն Սյունքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում և դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:
Հիշեցնենք՝ ֆինանսական չարաշահումների մեղադրանքով ավարտված այս աղմկահարույց գործի բացահայտումն սկսվեց 2012-13 թթ-ին, երբ Սիսիանի քաղաքապետարանում կատարված ֆինանսական ստուգումների արդյունքները Սյունիքի մարզպետարանից ուղարկվեցին մարզի դատախազություն, այնտեղից էլ՝ քննչական բաժին:
Այստեղ նախապատրաստված նյութերով՝ 2013թ. օգոստոսի 29-ին հարուցվեց քրեական գործ, որի նախաքննությամբ քանդվեց քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների ձեռամբ կատարված ֆինանսական չարաշահումների կծիկը:
Նախ պարզվեց, որ 2008թ. Սիսիանի քաղաքապետարանը հիմնադրել է «Սիսիան լրատու» ՍՊԸ-ն, որի տնօրեն է նշանակվել Արմեն Հովակիմյանը: Ընկերության հետ կնքվել է 6.950.000 դրամի պայմանագիր, որով ընկերությունը պարտավորվել է «Սիսիան լրատու» անվամբ թերթ հրատարակել: Սակայն պարզվել է, որ թերթը հրապարակվել է ոչ նախատեսված պարբերականությամբ, բայց չտպագրված համարների դիմաց էլ ֆինանսավորումը հատկացվել է:
Այսպես` 2011թ. մարտ, մայիս և նոյեմբեր ու 2012թ. փետրվար և օգոստոս ամիսներին թերթը թեև լույս չի տեսել, բայց ՍՊԸ տնօրեն Արմեն Հովակիմյանը հաշվապահ Հասմիկ Եսայանին հրահանգել է յուրաքանչյուր ամիս կազմել, ստորագրել և ընկերության կնիքով հաստատել և քաղաքապետարան ներկայացնել  հանձնման-ընդունման կեղծ արձանագրություններ: 
Սիսիանի քաղաքապետարանի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանն էլ, ըստ քրեական գործի նյութերի, դրանք ներկայացրել է քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի հաստատմանը: Վերջինն էլ յուրաքանչյուր ամիս ստորագրել և կնքել է դրանք: Արդյունքում` համայնքի բյուջեից ընկերության հաշվին փոխանցվել է 4.627.332,6 դրամ հավելյալ գումար:
Նույն քրեական գործի մեկ այլ դրվագով մեղադրանք է առաջադրվել Սիսիանի փոխքաղաքապետ Աշոտ Գրիգորյանին: Ըստ գործի նյութերի՝ նա իր որդու կնոջը ուղղորդել է քաղաքապետարան դիմում ներկայացնել` իր անունով գրանցված 1700 քմ սեփականաշնորհված հողատարածքին կից հողամասն ուղղակի վաճառքի ձևով իրեն սեփականաշնորհելու խնդրանքով:
Ապա իր հարսի դիմումի ընթացքի լուծումն Աշոտ Գրիգորյանը հանձնարարել է քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի մասնագետ Ս.Ստեփանյանին, սակայն առանց նրան տեղեկացնելու և դիմումը հանձնելու, ինքն անձամբ է զբաղվել դրանով: 
 
Այդ ընթացքում Աշոտ Գրիգորյանը, քաջատեղյակ լինելով, որ օրենքով հողամասերի ուղղակի վաճառք կարող է կատարվել միայն դրանում հասարակական նշանակության օբյեկտների առկայության դեպքում և հողամասերի ընդլայնման նպատակով, կազմել է ավագանու որոշման նախագիծ, որում ներկայացրել է հարակից հողամասում առկա շինության ընդլայնման կեղծ պատճառաբանություն: 
Այնուհետև, օգտվելով այն հանգամանքից, որ 2010թ. դեկտեմբերի 6-ից մինչև 22-ն ընկած ժամանակահատվածում Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը գտնվել է արձակուրդում և ինքն է կատարել նրա լիազորությունները, ավագանու նիստի օրակարգում է ներառել նաև այդ հարցը և որոշում կայացրել՝ 353քմ հողամասը իր հարսին ուղղակի վաճառքով օտարելու վերաբերյալ:
 
Ընդ որում, վաճառքի արժեքը նշանակվել է 1մ2–ի դիմաց 528 դրամ: Այսպիսով, 353քմ հողամասը, փաստորեն, անհավանական ցածր գնով, առանց աճուրդի մասնավորեցվել է փոխքաղաքապետի որդու կնոջը:
Լուսանկարում` Աղասի Հակոբջանյանը 
Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

pastinfo.am-ը գրում է, որ առաջիկա երեքշաբթի օրը` սեպտեմբերի 23-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սիսիանի նստավայրում նշանակված է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի, նրա տեղակալ Աշոտ Գրիգորյանի, Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանի, ինչպես նաև՝ քաղաքապետարանին կից հրատարակվող «Սիսիան լրատու» թերթի հիմնադիր, նույնանուն ընկերության տնօրենի և հաշվապահի նկատմամբ դատավարությունը:

Շուրջ մեկ տարի առաջ բացահայտված այս աղմկահարույց գործի դատական պրոցեսի մեկնարկն արդեն մի քանի ամիս է, ինչ անհասկանալի պատճառներով պարբերաբար ձգձգվում է: 2014թ. հուլիսի 16-ին դատարան ուղարկված և վարույթ ընդունված գործի առաջին դատական նիստը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսիի նստավայրում` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ նշանակվել էր 2014թ. օգոստոսի 8-ին: Սակայն նիստը հետաձգվել էր դտավորի հիվանդության պատճառով, որից հետո նա ընդհանրապես հրաժարվել էր դատը վարելուց: Ավելի ուշ` սեպտեմբերի 5-ին, նոր դատավարություն էր նշանակվել` բայց արդեն Սյունքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում և դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:Հիշեցնենք՝ ֆինանսական չարաշահումների մեղադրանքով ավարտված այս աղմկահարույց գործի բացահայտումն սկսվեց 2012-13 թթ-ին, երբ Սիսիանի քաղաքապետարանում կատարված ֆինանսական ստուգումների արդյունքները Սյունիքի մարզպետարանից ուղարկվեցին մարզի դատախազություն, այնտեղից էլ՝ քննչական բաժին:Այստեղ նախապատրաստված նյութերով՝ 2013թ. օգոստոսի 29-ին հարուցվեց քրեական գործ, որի նախաքննությամբ քանդվեց քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների ձեռամբ կատարված ֆինանսական չարաշահումների կծիկը:Նախ պարզվեց, որ 2008թ. Սիսիանի քաղաքապետարանը հիմնադրել է «Սիսիան լրատու» ՍՊԸ-ն, որի տնօրեն է նշանակվել Արմեն Հովակիմյանը: Ընկերության հետ կնքվել է 6.950.000 դրամի պայմանագիր, որով ընկերությունը պարտավորվել է «Սիսիան լրատու» անվամբ թերթ հրատարակել: Սակայն պարզվել է, որ թերթը հրապարակվել է ոչ նախատեսված պարբերականությամբ, բայց չտպագրված համարների դիմաց էլ ֆինանսավորումը հատկացվել է:Այսպես` 2011թ. մարտ, մայիս և նոյեմբեր ու 2012թ. փետրվար և օգոստոս ամիսներին թերթը թեև լույս չի տեսել, բայց ՍՊԸ տնօրեն Արմեն Հովակիմյանը հաշվապահ Հասմիկ Եսայանին հրահանգել է յուրաքանչյուր ամիս կազմել, ստորագրել և ընկերության կնիքով հաստատել և քաղաքապետարան ներկայացնել  հանձնման-ընդունման կեղծ արձանագրություններ: Սիսիանի քաղաքապետարանի ֆինանսա-տնտեսական բաժնի պետ Կարեն Դանիելյանն էլ, ըստ քրեական գործի նյութերի, դրանք ներկայացրել է քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի հաստատմանը: Վերջինն էլ յուրաքանչյուր ամիս ստորագրել և կնքել է դրանք: Արդյունքում` համայնքի բյուջեից ընկերության հաշվին փոխանցվել է 4.627.332,6 դրամ հավելյալ գումար:Նույն քրեական գործի մեկ այլ դրվագով մեղադրանք է առաջադրվել Սիսիանի փոխքաղաքապետ Աշոտ Գրիգորյանին: Ըստ գործի նյութերի՝ նա իր որդու կնոջը ուղղորդել է քաղաքապետարան դիմում ներկայացնել` իր անունով գրանցված 1700 քմ սեփականաշնորհված հողատարածքին կից հողամասն ուղղակի վաճառքի ձևով իրեն սեփականաշնորհելու խնդրանքով:Ապա իր հարսի դիմումի ընթացքի լուծումն Աշոտ Գրիգորյանը հանձնարարել է քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի մասնագետ Ս.Ստեփանյանին, սակայն առանց նրան տեղեկացնելու և դիմումը հանձնելու, ինքն անձամբ է զբաղվել դրանով:  Այդ ընթացքում Աշոտ Գրիգորյանը, քաջատեղյակ լինելով, որ օրենքով հողամասերի ուղղակի վաճառք կարող է կատարվել միայն դրանում հասարակական նշանակության օբյեկտների առկայության դեպքում և հողամասերի ընդլայնման նպատակով, կազմել է ավագանու որոշման նախագիծ, որում ներկայացրել է հարակից հողամասում առկա շինության ընդլայնման կեղծ պատճառաբանություն: Այնուհետև, օգտվելով այն հանգամանքից, որ 2010թ. դեկտեմբերի 6-ից մինչև 22-ն ընկած ժամանակահատվածում Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը գտնվել է արձակուրդում և ինքն է կատարել նրա լիազորությունները, ավագանու նիստի օրակարգում է ներառել նաև այդ հարցը և որոշում կայացրել՝ 353քմ հողամասը իր հարսին ուղղակի վաճառքով օտարելու վերաբերյալ: Ընդ որում, վաճառքի արժեքը նշանակվել է 1մ2–ի դիմաց 528 դրամ: Այսպիսով, 353քմ հողամասը, փաստորեն, անհավանական ցածր գնով, առանց աճուրդի մասնավորեցվել է փոխքաղաքապետի որդու կնոջը:


Լուսանկարում` Աղասի Հակոբջանյանը 


Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին