▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհավոր կիսաանկախությունը

Եթե դէ յուրէ անկախ ենք, իսկ դէ ֆակտո ոչ, կնշանակի կիսաանկախ ենք: Մեր կամքն է, կցանկանանք երկրորդ մասով էլ անկախանալ, միացնել առաջինին, ամբողջացնել ու դառնալ լիիրավ անկախ պետություն, արժանիորեն մեր տեղը զբաղեցնելով սուվերեն երկրների կազմում կամ այսօրվա համատարած անտարբերությամբ մեր իսկ նվաճած, ինքնորշման իրավունքը ձեռքներիցս կտանք և հին օրերի նման կիսաանկախ երկրից կվերածվենք ռուսական ծայրագավառի:

Թեև տեսականորեն արդեն վերածվել ենք դրան, սակայն միջազգային իրավունքի տեսանկյունից, դե յուրե դեռ շարունակում ենք մնալ անկախ պետություն՝ կիսաանկախի կարգավիճակով: Ես չգիտեմ կիսաանկախությունը կարելի՞ է շնորհավորել, թե ոչ, սակայն, եթե աստված չանի վաղը եղածն էլ կորցնենք և համազգային սուգ մտնենք, ուրեմն արժի այսօրվա կիսաանկախությամբ մխիթարվել ու շնորհավորել միմյանց:

 

Արմեն Զատիկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին