▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տասնյակ ուսանողներ սեպտեմբերի 21-ի օրամուտը դիմավորել են Եռաբլուր պանթեոնում

 

Այս տարի Անկախության օրը յուրովի դիմավորեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) շուրջ 100 ուսանողներ, ովքեր ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ սեպտեմբերի 21-ի օրամուտը դիմավորեցին Եռաբլուր պանթեոնում: Ուղիղ կեսգիշերին Եռաբլուրում միախմբված ուսանողները նախ ծաղկեպսակ դրեցին զոհված ազատամարտիկների շիրիմներին, այնուհետև կազմակերպվեց մոմավառություն և ոգեկոչման արարողություն, իսկ հոգևոր այրերի առաջնորդությամբ կատարվեց սուրբ աղոթք:

«Մեր այս միջոցառման նպատակը մեկն է՝ հիշել և արժևորել այն մարդականց, ում շնորհիվ կերտվեց մեր անկախությունը»,- ասաց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը, ով նշեց նաև, որ սա սեպտեմբերի 12-22-ը ՀՊՏՀ ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող 10-օրյա ռազմահայրենասիրական միջոցառումներից շարքում հերթականն է:

Միջոցառումն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ՝ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի 20-ամյակի շրջանակներում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին