▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր են Կարեն Ավագյանը կամ Խաչիկ Ասրյանը, որ անկախության օր շնորհավորեն

Դիտեք նաև՝

ՈՒՂԵՐՁԱՑԱՎ ԿԱՄ ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ՏԵՂԸ
Երեկվա տոնական օրը բավականին հետաքրքրական մի բացահայտում կատարեց: Պարզվում է, որ Հայաստանի գործող իշխանական համակարգի որոշ օղակներում, հիմնականումըստ պետական աստիճանակարգի, Նախագահ-ԱԺ նախագահ-Վարչապետ-ՍԴ նախագահ քառյակից հետո եկրող պատոնյաներից սկսած, տարածվել է մի խիստ վտանգավոր հարուցիչ` վիրուս, որը դեռևս նախնական ուսումնասիրությունների արդյունքների ամփոփումով կարելի է անվանել ՈՒՂԵՐՁԱՑԱՎ: Ընդ որում, վվտանգ կա, որ այն ունի սուր վարակիչ բնույթ ու կարող է տարածվել ու վերածվել համաճարակի: 
Կարծում եմ արդեն պարզ է, թե ինչի մասին է խոսքը: 
Երեկ բացի ՀՀ Նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, ԱԺ նախագահի ու Վարչապետի` Անկախության օրվա առիթով հղված շնորհավորական ուղերձներից բացի, հնարավոր ամեն տեսակ ԶԼՄ-ներով ժողովուրդը լսեց, տեսավ, կարդաց ամենատարբեր տրամաչափի պաշտոնյաների նույնաբովանդակ շնորհավորական ուղերձները, որոնք այնքան շատ էին, որ մի պահ արդեն թվաց թե գործող վարչակազմը որոշել է շնորհավորական ուղերձների հիթ շքերթ անցկացնել: Ասենք, ով է Կարեն Ավագյանը կամ Խաչիկ Ասրյանը, կամ թեկուզ նախարարները կամ արդեն դրանցից ներքև եղած պաշտոնյաները, որ այդպես ջանասիրաբար Անկախության օր են շնորհավորում ժողովրդին: 
Այս երևույթը նախ և առաջ անհարգալից վերաբերմունք է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ հանդեպ: Ասեմ ինչու: Շնորհավորական ուղերձը, կամ առհասարակ ուղերձը, պետական առաջին դեմքի, կամ գոնե քարը տրաքի առաջին դեմքերի ու ժողովրդի միջև երկխոսության ձև է, որով ասենք նախագահը իր ժողովրդի, իր երկրի քաղաքացիների, վերջապես` իր ըտրազանգվածի հետ խոսում է, ներկայացնում իր ու իր վարչակազմի կամ թիմի գործունեության համառոտ ամփոփումը, հետագա անելիքների առաջնահերթությունները, ձեռքբերումները կամ կորուստները կամ էլ վերջապես, տվյալ դեպքում, շնորհավորում պետական ամենակարևոր տոնը: Դա պարզ ասած խոսք է ողջ վարչակազմի անունից ու այս դեպքում արդեն նույն վարչակազմի անդամ, նույն վարչակազմը ձևավորած քաղաքական մեծամասնություն կազմող կուսակցության անդամ պաշտոնատար անձը իր ուղերձը հղելով, ուղղակի ասած կամ իր անհամաձայնությունն է հայտնում իր երկրի ու կուսակցական ղեկավարի ասածին, կամ իրեն հավասարեցնում է վերջինիս ու գտնում, որ անկախ այն հանգամանքից թե նախագահն ինչ ասած, ինքն էլ ունի ասելիք. սակայն իրականում եղած ասելիքն արդեն հնչել է նախագահի ուղերձում:
Ինչ խոսք այստեղ պետք է նկատի ունենալ, որ նշածս ԱԺ նախագահ, Վարչապետ ու ՍԴ նախագահ ինստիտուտները առավել կարևորներն են, որպես իշխանբության երեք հիմնական թևերի` օրենսդիրի, գործադիրի ու դատական կամ դատական բարձրագույն լիազորված մարմինների ղեկավարներ -Արդարադատության նախարարը գործադիրի մի մասն է այս դեպքում, ի տարբերություն ՍԴ նախագահի- և երկրի օրենսդրությամբ էլ արտոնված է վերջիններիս ուղերձներ հղելը: Ավելին, դա պետական արարողակարգի բաղադրիչ է: Եթե պակաս բան թողեցի թող պետական արարողակարգի մասնագետներից մեկը լրացնի, ուրախ կլինեմ նոր բան սովորելու:
Այս ֆոնի վրա ասենք նույն Կարեն Ավագյանի, Խաչիկ Ասրյանի ու մյուսների ուղերձները կարելի է համարել ոչ միայն անպատեհություն, այլ նաև վիրավորանք երկրի նախագահի հանդեպ, կամ առնվազն պետական արարողակարգի չիմացություն, էլ չասած չտեսություն, սեփական անձի պաշտամունքի դրսևորում չեղած տեղում: 
Ի դեպ մարզերում ու հիմնական խոշոր քաղաքներում, որպես պետական տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, զուտ տեղական առումով նման ուղերձները բնական է նաև մարզպետների ու քաղաքապետների կողմից և ոչ ավելին:
Մեր երկրի ու մեզ նման երկրների դեպքում, հաշվի առնելով որ դեռևս քսաներեք տարվա անկախություն ունենք, ու նաև ողջ առողջ մեր կողքին են նույն Անկախության համար քիչ ներդրումներ չունեցած Առաջին եւ Երկրորդ նախագահները, նման ուղերձների իրավունքը այն էլ ի նշան պատվո ու հարգանքի, վերապահված է միայն նրանց: Մինչդեռ երեկ ով ասես իր շնորհավորական ուղերձը հղեց ու արդեն այդ շնորհավորական ուղերձը նմանվեց քթի լպրծուն արտաթորանքի:
Հուսամ կարիք չկա նաև խոսելու այն անգրագիտությունների մասին, որոնք տեղ էին գտել այդ անպատեհ ուղերձներում ու այդպես հաջողությամբ հերթական անգամ բռնաբարում էին նույն Անկախության ու մեր ժողովրդի լինելիության երաշխիքներից մեկն հանդիսացող ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ:

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ուղերձացավ կամ իմացեք ձեր տեղը 

Երեկվա տոնական օրը բավականին հետաքրքրական մի բացահայտում կատարեց: Պարզվում է, որ Հայաստանի գործող իշխանական համակարգի որոշ օղակներում, հիմնականում ըստ պետական աստիճանակարգի, Նախագահ-ԱԺ նախագահ-Վարչապետ-ՍԴ նախագահ քառյակից հետո եկրող պատոնյաներից սկսած, տարածվել է մի խիստ վտանգավոր հարուցիչ` վիրուս, որը դեռևս նախնական ուսումնասիրությունների արդյունքների ամփոփումով կարելի է անվանել ՈՒՂԵՐՁԱՑԱՎ:

Ընդ որում, վտանգ կա, որ այն ունի սուր վարակիչ բնույթ ու կարող է տարածվել ու վերածվել համաճարակի: Կարծում եմ արդեն պարզ է, թե ինչի մասին է խոսքը: Երեկ բացի ՀՀ Նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, ԱԺ նախագահի ու Վարչապետի` Անկախության օրվա առիթով հղված շնորհավորական ուղերձներից բացի, հնարավոր ամեն տեսակ ԶԼՄ-ներով ժողովուրդը լսեց, տեսավ, կարդաց ամենատարբեր տրամաչափի պաշտոնյաների նույնաբովանդակ շնորհավորական ուղերձները, որոնք այնքան շատ էին, որ մի պահ արդեն թվաց թե գործող վարչակազմը որոշել է շնորհավորական ուղերձների հիթ շքերթ անցկացնել:

Ասենք, ով է Կարեն Ավագյանը կամ Խաչիկ Ասրյանը, կամ թեկուզ նախարարները կամ արդեն դրանցից ներքև եղած պաշտոնյաները, որ այդպես ջանասիրաբար Անկախության օր են շնորհավորում ժողովրդին: Այս երևույթը նախ և առաջ անհարգալից վերաբերմունք է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ հանդեպ: Ասեմ ինչու: Շնորհավորական ուղերձը, կամ առհասարակ ուղերձը, պետական առաջին դեմքի, կամ գոնե քարը տրաքի առաջին դեմքերի ու ժողովրդի միջև երկխոսության ձև է, որով ասենք նախագահն իր ժողովրդի, իր երկրի քաղաքացիների, վերջապես` իր ընտրազանգվածի հետ խոսում է, ներկայացնում իր ու իր վարչակազմի կամ թիմի գործունեության համառոտ ամփոփումը, հետագա անելիքների առաջնահերթությունները, ձեռքբերումները կամ կորուստները կամ էլ վերջապես, տվյալ դեպքում, շնորհավորում պետական ամենակարևոր տոնը:

Դա պարզ ասած խոսք է ողջ վարչակազմի անունից ու այս դեպքում արդեն նույն վարչակազմի անդամ, նույն վարչակազմը ձևավորած քաղաքական մեծամասնություն կազմող կուսակցության անդամ պաշտոնատար անձը իր ուղերձը հղելով, ուղղակի ասած կամ իր անհամաձայնությունն է հայտնում իր երկրի ու կուսակցական ղեկավարի ասածին, կամ իրեն հավասարեցնում է վերջինիս ու գտնում, որ անկախ այն հանգամանքից թե նախագահն ինչ ասած, ինքն էլ ունի ասելիք. սակայն իրականում եղած ասելիքն արդեն հնչել է նախագահի ուղերձում:

Ինչ խոսք այստեղ պետք է նկատի ունենալ, որ նշածս ԱԺ նախագահ, Վարչապետ ու ՍԴ նախագահ ինստիտուտներն առավել կարևորներն են, որպես իշխանբության երեք հիմնական թևերի` օրենսդիրի, գործադիրի ու դատական կամ դատական բարձրագույն լիազորված մարմինների ղեկավարներ-Արդարադատության նախարարը գործադիրի մի մասն է այս դեպքում, ի տարբերություն ՍԴ նախագահի- և երկրի օրենսդրությամբ էլ արտոնված է վերջիններիս ուղերձներ հղելը: Ավելին, դա պետական արարողակարգի բաղադրիչ է: Եթե պակաս բան թողեցի թող պետական արարողակարգի մասնագետներից մեկը լրացնի, ուրախ կլինեմ նոր բան սովորելու:

Այս ֆոնի վրա ասենք նույն Կարեն Ավագյանի, Խաչիկ Ասրյանի ու մյուսների ուղերձները կարելի է համարել ոչ միայն անպատեհություն, այլ նաև վիրավորանք երկրի նախագահի հանդեպ, կամ առնվազն պետական արարողակարգի չիմացություն, էլ չասած չտեսություն, սեփական անձի պաշտամունքի դրսևորում չեղած տեղում: Ի դեպ մարզերում ու հիմնական խոշոր քաղաքներում, որպես պետական տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, զուտ տեղական առումով նման ուղերձները բնական է նաև մարզպետների ու քաղաքապետների կողմից և ոչ ավելին:

Մեր երկրի ու մեզ նման երկրների դեպքում, հաշվի առնելով որ դեռևս քսաներեք տարվա անկախություն ունենք, ու նաև ողջ առողջ մեր կողքին են նույն Անկախության համար քիչ ներդրումներ չունեցած Առաջին եւ Երկրորդ նախագահները, նման ուղերձների իրավունքը այն էլ ի նշան պատվո ու հարգանքի, վերապահված է միայն նրանց: Մինչդեռ երեկ ով ասես իր շնորհավորական ուղերձը հղեց ու արդեն այդ շնորհավորական ուղերձը նմանվեց քթի լպրծուն արտաթորանքի:Հուսամ կարիք չկա նաև խոսելու այն անգրագիտությունների մասին, որոնք տեղ էին գտել այդ անպատեհ ուղերձներում ու այդպես հաջողությամբ հերթական անգամ բռնաբարում էին նույն Անկախության ու մեր ժողովրդի լինելիության երաշխիքներից մեկն հանդիսացող ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ:

Առնո Մահդեսի

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին