▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Армения туристическая»-2014 ամենամյա մրցանակաբաշխություն տուրիզմի ոլորտում

 

«АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ»-2014
ամենամյա մրցանակաբաշխություն տուրիզմի ոլորտում
 
Սեպտեմբերի 19-ին «Yans»  ակումբում տեղի է ունեցել տուրիզմի ոլորտում «АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ» 2014  մրցանակաբաշխության արարողությունը: Միջոցառման կազմակերպիչն է«АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ» ամսագիրը՝ «Հայաստանի տուրիզմի ազգային կոմիտե» հասարակականկազմակերպության աջակցությամբ:
Ամիսներ շարունակ «АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ» ամսագրի աշխատակիցները Հայաստանի տարբեր մարզերում գործող փոքր և միջին ձեռնարկություններից ստանում էին մրցույթի մասնակցության հայտեր:
Մրցույթը բաղկացած էր երկու փուլից և անց էր կացվում հետևյալ 13 անվանակարգերում՝ արտագնա տուրիզմիտուրօպերատոր, ներգնա տուրիզմի տուրօպերատոր, հյուրանոց, առողջարան, ռեստորան, էքսկուրսավար, ուղեցույց,տուրիստական ծրագիր, առողջարանային քաղաք, ազգային ավանդույթների պահպանման ծրագիր,բնապահպանության ծրագիր, էքստրեմալ տուրիզմի ծրագիր և հնագիտական խումբ: Մրցանակաբաշխությունըկուղեկցվի համերգով և հյուրասիրությամբ՝ ի պատիվ դափնեկիրների:
Հայաստանում տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալած ընկերությունների կողմից ստացված հայտերի ընդհանուրքանակը 105 էր: Քվեարկության միջոցով մրցույթին հայտեր ներկայացրած ընկերություններն էլ ընտրեցինհաղթողներին:
Ծրագրի նպատակը. Հայաստանի նկատմամբ, որպես տուրիստական երկրի, ուշադրության գրավում, աջակցությունտուրիզմի ոլորտի զարգացմանը: Հաղթողների համար այս մրցանակը հավանաբար կդառնա ևս մեկ քայլ առաջ և լուրջխթան կծառայի զարգացման ճանապարհին: Այսօր վստահաբար կարող ենք փաստել, որ Հայաստանն ավելի ու ավելիգրավիչ է դառնում զբոսաշրջիկների համար, և շատ շուտով տուրիզմի ոլորտը կթևակոխի բոլորովին նոր մակարդակ: Վստահ ենք, որ տուրիզմի ոլորտում անցկացվող «АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ» մրցույթը կդառնա ամենամյա:
Արարողության պատվավոր հյուրերը հաղթողներին հանձնել են բրոնզե արձանիկներ (հեղինակ՝ քանդակագործ Մարգարիտա Մատուլյան), դիպլոմներ և մրցանակներ:

Սեպտեմբերի 19-ին «Yans»  ակումբում տեղի է ունեցել տուրիզմի ոլորտում «АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ» 2014  մրցանակաբաշխության արարողությունը: Միջոցառման կազմակերպիչն է«АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ» ամսագիրը՝ «Հայաստանի տուրիզմի ազգային կոմիտե» հասարակականկազմակերպության աջակցությամբ:

Ամիսներ շարունակ «АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ» ամսագրի աշխատակիցները Հայաստանի տարբեր մարզերում գործող փոքր և միջին ձեռնարկություններից ստանում էին մրցույթի մասնակցության հայտեր: Մրցույթը բաղկացած էր երկու փուլից և անց էր կացվում հետևյալ 13 անվանակարգերում՝ արտագնա տուրիզմիտուրօպերատոր, ներգնա տուրիզմի տուրօպերատոր, հյուրանոց, առողջարան, ռեստորան, էքսկուրսավար, ուղեցույց,տուրիստական ծրագիր, առողջարանային քաղաք, ազգային ավանդույթների պահպանման ծրագիր,բնապահպանության ծրագիր, էքստրեմալ տուրիզմի ծրագիր և հնագիտական խումբ:

Մրցանակաբաշխությունը կուղեկցվի համերգով և հյուրասիրությամբ՝ ի պատիվ դափնեկիրների: Հայաստանում տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալած ընկերությունների կողմից ստացված հայտերի ընդհանուրքանակը 105 էր: Քվեարկության միջոցով մրցույթին հայտեր ներկայացրած ընկերություններն էլ ընտրեցինհաղթողներին: Ծրագրի նպատակը. Հայաստանի նկատմամբ, որպես տուրիստական երկրի, ուշադրության գրավում, աջակցությունտուրիզմի ոլորտի զարգացմանը: Հաղթողների համար այս մրցանակը հավանաբար կդառնա ևս մեկ քայլ առաջ և լուրջխթան կծառայի զարգացման ճանապարհին:

Այսօր վստահաբար կարող ենք փաստել, որ Հայաստանն ավելի ու ավելի գրավիչ է դառնում զբոսաշրջիկների համար, և շատ շուտով տուրիզմի ոլորտը կթևակոխի բոլորովին նոր մակարդակ: Վստահ ենք, որ տուրիզմի ոլորտում անցկացվող «АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ» մրցույթը կդառնա ամենամյա:Արարողության պատվավոր հյուրերը հաղթողներին հանձնել են բրոնզե արձանիկներ (հեղինակ՝ քանդակագործ Մարգարիտա Մատուլյան), դիպլոմներ և մրցանակներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին