▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5 տարվա ազատազրկում պահանջելը վրեժխնդրության արդյունք է.Պաշտպանը՝ Շանթ Հարությունյանի եւ մյուսների դատին.a1plus.am

 

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի անչափահաս որդին՝ Շահեն Հարությունյանը, անցյալ տարվա նոյեմբերի 5-ին խուլիգանություն չի կատարել. այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց պաշտպան Ինեսա Պետրոսյանը. «Փորձել է հորը նրան հարվածող ոստիկաններից փրկել, ուշադրությունը շեղել՝ այդ կերպ հորը ազատելով նրանցից»։
Դատարանն արդեն մտել է դատական վիճաբանությունների փուլ, եւ պաշտպանները հանդես էին գալիս ճառերով։
Շանթ, ինչպես նաեւ Շահեն Հարությունյանների պաշտպան Ինեսա Պետրոսյանը ճառում նշեց, որ անչափահաս երեխայի նկատմամբ մեղադրանք առաջադրելը, իսկ այնուհետեւ 5 տարվա ազատազրկում պահանջելը, վրեժխնդրության եւ հաշվեհարդարի արդյունք է։
«Նաեւ հորը՝ Շանթ Հարությունյանին կոտրելու եւ պայքարից հետ կանգնելու փորձեր են կատարվում։ Սակայն հաշվի չեն առնում, որ ամբաստանվող անձինք ազատամիտ են»,- ասաց Ինեսա Պետրոսյանը՝ միջնորդելով արդարացման դատական ակտ կայացնել։
Իր պաշտպանական ճառում նույնը պահանջեց նաեւ Վահե Մկրտչյանի, Ալբերտ Մարգարյանի եւ Միսակ Առաքելյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը։
Նա նշեց, որ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած
դեպքերը ոչ միայն չեն հիմնավորում, այլ նաեւ հերքում են ինչպես իր պաշտպանյալների, այնպես էլ գործով անցնող մյուս ամբաստանյալների մեղքը։
Հովհաննես Քոչարյանը նաեւ ավելացրեց, որ խոշոր հաշվով մեղադրանքի հիմքում ընկած են մի քանի տարրեր, որոնք կանխորոշում են գործի ողջ տրամաբանությունը։
«Եթե ոստիկան է, պահանջն օրինական է, եթե փողոց է, երթը փողոցով անցնելը անօրինական է»,- ասաց պաշտպան Քոչարյանը։
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Մկրտիչ Հովհաննիսյանի պաշտպանն էլ ավելացրեց, որ իր պաշտպանյալը ձերբակալվելու պահին եղել է 18 տարեկան, տառապում է արյան բարձր ճնշմամբ, ուստի դատարանին միջնորդեց նրա նկատմամբ ազատազրկումը պայմանականորեն չկիրառել եւ ազատ արձակել դատարանի դահլիճից։
Ի դեպ, Մկրտիչ Հովհաննիսյանն ընդունել է իր մեղքը։
«Հարգելի դատարան, ձեր ձեռքերում է երիտասարդի ճակատագիրը, նրա խոստումնալից ապագան, ուստի խնդրում եմ Մկրտիչին թույլ տալ ապրել հայ երիտասարդին վայել»,- ասաց Ռուզաննա Հովհաննիսյանը։
Դատական հաջորդ նիստին՝ հոկտեմբերի 1-ին, ճառով հանդես կգան մյուս պաշտպանները։
 

a1plus.am-ի փոխանցմամբ՝ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի  անչափահաս  որդին՝ Շահեն Հարությունյանը, անցյալ տարվա նոյեմբերի 5-ին խուլիգանություն չի կատարել. այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է պաշտպան Ինեսա Պետրոսյանը. «Փորձել է հորը նրան հարվածող ոստիկաններից փրկել, ուշադրությունը շեղել՝ այդ կերպ հորը ազատելով նրանցից»։

Շանթ, ինչպես նաեւ Շահեն Հարությունյանների պաշտպան Ինեսա Պետրոսյանը ճառում նշել է, որ անչափահաս երեխայի նկատմամբ մեղադրանք առաջադրելը, իսկ այնուհետեւ 5 տարվա ազատազրկում պահանջելը, վրեժխնդրության եւ հաշվեհարդարի արդյունք է։

«Նաեւ հորը՝ Շանթ Հարությունյանին կոտրելու եւ պայքարից հետ կանգնելու փորձեր են կատարվում։ Սակայն հաշվի չեն առնում, որ ամբաստանվող անձինք ազատամիտ են»,- ասել է Ինեսա Պետրոսյանը՝ միջնորդելով արդարացման դատական ակտ կայացնել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին